Հա

Քաղաքական

02/01/2021 - 10:30

Իսլ. խորհրդարանի փոխնախագահ Սէյէդ Հասան Ղազիզադէ Հաշեմին այցելել է նահատակներ Էդմոնդ Մովսէսեանի եւ Վահիկ Եսայեանի ընտանիքներին, ինչպէս նաեւ՝ ազատամարտիկ Արման Բանդարիին

Երէկ՝ յունւարի 1-ին, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ Իսլ. խորհրդարանի փոխնախագահ Սէյէդ Հասան Ղազիզադէ Հաշեմին եւ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն այցելել են նահատակներ Էդմոնդ Մովսէսեանի, եւ Վահիկ Եսայեանի ընտանիքներին, ինչպէս նաեւ՝ ազատամարտիկ Արման Բանդարիին:

«alikonline.ir» - Երէկ՝ յունւարի 1-ին, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ Իսլ. խորհրդարանի փոխնախագահ Սէյէդ Հասան Ղազիզադէ Հաշեմին եւ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն այցելել են նահատակներ Էդմոնդ Մովսէսեանի, եւ Վահիկ Եսայեանի ընտանիքներին, ինչպէս նաեւ՝ ազատամարտիկ Արման Բանդարիին:

Հանդիպումների ընթացքում բարձր է գնահատւել իրանահայութեան աւանդը պարտադրեալ պատերազմի տարիներին, եւ Իսլ. յեղափոխութեան յաղթանակի կերտման գործընթացքում:

Իսլ. խորհրդարանի փոխնախագահ Սէյէդ Հասան Ղազիզադէ Հաշեմին, նշել է, որ անգնահատելի է իրանահայութեան դերը մեր երկրի պետականութեան ամրապնդման, մասնաւորապէս՝ յանուն հայրենիքի պաշտպանութեան գործին իրենց ցուցաբերած նւիրւումը:

Նշենք նաեւ, որ Իսլ. խորհրդարանի կողմից նրանց ընտանիքներին նւիրւել է գնահատագրեր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։