Հա

Քաղաքական

03/01/2021 - 13:40

«Յոյս ունենք յաջորդ շաբաթւայ ընթացքում մեզ կը յաջողւի ձեռք բերել կորոնավիրուսային պատւաստանիւթը». Նախագահ Ռոհանի

Յոյս ունենք յաջորդ շաբաթւայ ընթացքում մեզ կը յաջողւի ձեռք բերել կորոնավիրուսային պատւաստանիւթը: Այս մասին այսօր՝ յունւարի 3-ին տնտեսական համակարգող յանձնաժողովի հերթական նիստի ընթացքում յայտնել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Յոյս ունենք յաջորդ շաբաթւայ ընթացքում մեզ կը յաջողւի ձեռք բերել կորոնավիրուսային պատւաստանիւթը: Այս մասին այսօր՝ յունւարի 3-ին տնտեսական համակարգող յանձնաժողովի հերթական նիստի ընթացքում յայտնել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նիստի ընթացքում Առողջապահութեան նախարարը մանրամասնութիւններ է ներկայացրել պատւաստանիւթի ձեռք բերման համար իրականացրած քայլերի եւ նախաձեռնութիւնների մասին՝ ընդգծելով, որ մի քանի արտադրողի հետ բանակցութիւններ են վարել եւ յոյս ունեն, որ յաջորդ շաբաթւայ ընթացքում այն հասանելի կը դառնայ Իրանին:

Հանրապետութեան նախագահը յստակեցրել է, որ պէտք է համապատասխան քայլեր ձեռնարկել պատւաստանիւթի փոխանցման կարգն անյապաղ իրականացման համար՝ յաւելելով, որ պատւաստումը նախ պէտք է իրականացւի խոցելի թիրախային խմբերի վրայ, այդ թւում՝ տարեցների եւ առողջապահական համակարգի աշխատակիցների:

ԱՆ նախարարը նաեւ յաւելել է, որ իր ղեկավարած նախարարութիւնը, Կենտրոնական բանկը եւ այլ պետական ինստիտուտներ իրենց ուժերն մոբիլիզացրել են մեր երկրի բնակչութեան համար կորոնավիրուսի դէմ պատւաստանիւթի զանգւածային հասանելիութեան ապահովման համար:

Դոկտ. Ռոհանին նիստի ընթացքում անդրադարձել է նաեւ 1400 թւականի պետական բիւջէի նախագծին նշելով, որ այն ենթադրում է ժողովրդի սոցիալ-տնտեսական եւ կենցաղային իրավիճակի բարելաւման պլաններ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։