Հա

Քաղաքական

04/01/2021 - 08:30

«Միակ կողմը, որը շահեց գեներալ Սոլէյմանիի սպանութիւնից ԴԱԷՇ-ն էր». Զարիֆ

Միակ կողմը, որը շահեց գեներալ Սոլէյմանիի սպանութիւնից ԴԱԷՇ-ն էր: Այս մասին երէկ՝ յունւարի 3-ին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն՝ անդրադառնալով գեներալ Ղասեմ Սոլէյմանիի նահատակութեան տարելիցին:

«alikonline.ir» - Միակ կողմը, որը շահեց գեներալ Սոլէյմանիի սպանութիւնից ԴԱԷՇ-ն էր: Այս մասին երէկ՝ յունւարի 3-ին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն՝ անդրադառնալով գեներալ Ղասեմ Սոլէյմանիի նահատակութեան տարելիցին:

«Մէկ տարի առաջ այս օրը, ծայրայեղական ահաբեկիչների թիւ մէկ թշնամին սպանւեց գլխաւոր ահաբեկչի կողմից:

Մինչ մեր տարածաշրջանն արժանապատւօրէն եւ փառքով է նշում նրա մահւան առաջին տարելիցը, անհրաժեշտ է յիշեցնել, որ միակ կողմը, որը շահեց նրա սպանութիւնից ԴԱԷՇ-ն էր, որն այդ ժամանակւանից ի վեր ակտիւացրել է իր գործունէութիւնը»,- գրել է Իրանի ԱԳՆ ղեկավարը: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։