Print this page
04/01/2021 - 13:30

«ԱՄՆ-ին փոխանցել ենք անհրաժեշտ՝ պարզ եւ յստակ մեսիջը». Խաթիբզադէ

«Ուկրայինական ինքնաթիռի աղէտի հետեւանքով բոլոր զոհւածների ընտանիքներին վճարւելու է միեւնոյն չափի փոխհատուցում»,- այս մասին այսօր՝ յունւարի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն՝ յստակեցնելով, որ բոլոր ընտանիքները ստանալու են այդ փոխհատուցումը:

«alikonline.ir» - «Ուկրայինական ինքնաթիռի աղէտի հետեւանքով բոլոր զոհւածների ընտանիքներին վճարւելու է միեւնոյն չափի փոխհատուցում»,- այս մասին այսօր՝ յունւարի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն՝ յստակեցնելով, որ բոլոր ընտանիքները ստանալու են այդ փոխհատուցումը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Խաթիբզադէն անդրադառնալով նախորդ շաբաթւայ ընթացքում տեղի ունեցած տածաշրջանային-քաղաքական զարգացումներին նշել է, որ ԱԳ նախարարը քննարկումներ է ծաւալել իր կատարցի եւ քուվէյթցի գործընկերների հետ՝ երկկողմ յարբերութիւնների ընդլայնման, եւ երկուստեք հետաքրքրութիւն ներկայացնող հարցերով:

Նախորդ շաբաթւայ ընթացքում ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի եւ ՀՀ ԱԳՆ Արա Այւազեանի միջեւ հեռախօսազրոյցի կայացմանը մատնանշելով, Խաթիբզադէն՝ յառաջիկայ ամիսների ընթացքում երկու երկրների միջեւ յարաբերութիւնների ընդլայնմանը միտւած քայլերի իրականացման յոյս է յայտնել:

Մէկ անգամ եւս ցաւակցութիւն յայտնելով ուկրայինական օդանաւի աւիաաղէտի հետեւանքով զոհւածների հարազատներին ու մերձաւորներին, Խաթիբզադէն նշել է, որ աղէտի հետ կապւած մեղաւորներին քրէական պատասխանատւութեան ենթարկման գործընթացի եւ դրա արդիւնքների մասին հանրութեանը կը հաղորդւի յառաջիկայում:

Իր ելոյթի ընթացքում Խաթիբզադէն նաեւ անդրադարձել է ԱՄՆ-ի հակաիրանական ձախողւած արկածախնդրութիւններին, մասնաւորապէս՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստերի ընթացքում նրանց բազմիցս կրած պարտութիւններին՝ նշելով, որ մենք յոյս ունենք ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը այդ երկրին կը ստիպի պահպանել միջազգային իրաւունքի սկզբունքներն ու կանոնները:

Խաթիբզադէն տարածաշրջանում, այդ թւում՝ Իրաքում, ԱՄՆ-ի եւ Իսրաէյլի ակտիւացման աւելացմանը միտւած քայլերին անդրադառնալով նշել է, որ Իրանը մշտապէս դիտարկում է մեր տարածաշրջանում Իսրայէլի եւ ԱՄՆ-ի գործողութիւնները:

«Մենք տարածաշրջանի երկրներին զգուշացնում ենք չընկնել նրանց պլանների թակարդը»,- յստակեցրել է Խաթիբզադէն՝ յաւելելով, որ Իրանը մերժում է տարածաշրջանային լարւածութեան հրահրումը, այնուամենայնիւ, ցանկացած ոտնձգութեան փորձ արժանանալու է յուժկու պատասխանի: 

Խաթիբզադէն նաեւ նշել է, որ Իրաքը պէտք է համապատասխան քայլեր ձեռնարկի գեներալ Սոլէյմանիի սպանութեան հանգամանքների պարզման նպատակով:

Իրանի հրթիռային կարողականութեան ծրագրերին անդրադառնալով Խաթիբզադէն յիշեցրել է, որ այն պարզ ու յստակ է եւ բանակցութիւնների թեմայ չի կարող դառնալ:

Իրանի եւ Իրաքի յարաբերութիւնների վերջին զարգացումներին, եւ մեր երկրի տարածաշրջանային քաղաքականութեան հիմնադրոյթներին անդրադառնալով, ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչը նշել է, որ այդ քաղաքականութեան առանցքում՝ հարեւանների հետ բարիդրացիական յարաբերութիւնների հաստատման, Մերձաւոր Արեւելքի անվտանգութեան ապահովման, եւ բարեկամական-կայուն յարաբերութիւնների խորացման քայլերն են:

Նա նոյն համատեսքտում նաեւ նկատել է, որ, ԱՄՆ-ն փորձում է լարւածութիւններ հրահրել տարածաշրջանի երկրներում տեղակայւած իր ռազմաբազաներից հարւածելով:

Խաթիբզադէն նաեւ հաւաստիացրել է, որ արտաքին ուժերը չեն կարող ազդել դարերի խորքից եկող՝ Իրան-Իրաք բարեկամական-դաշնակցային յարաբերութիւնների վրայ եւ Իրանը իր դաշնակիցներին երբեւէ չի թողնի երկընտրանքների առջեւ:

Յարակից լուրեր