Հա

Քաղաքական

09/01/2021 - 10:35

Արա Շահվերդեանը հանդիպել է Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատարի հետ

Իսլ. խորհրդրանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը յունւարի 6-ին հանդիպել է Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ազիզ Նասիրզադէիի հետ։

«alikonline.ir» - Իսլ. խորհրդրանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը յունւարի 6-ին հանդիպել է Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ազիզ Նասիրզադէիի հետ։

Հանդիպման ընթացքում գեներալ-մայոր Նասիրզադէն ողջունելով իր հիւրին, շնորհաւորել է Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով։

Նա բարձր է գնահատել կրօնական փոքրամասնութիւնների, այդ թւում՝ իրանահայութեան նշանակալի աւանդը պարտադրեալ պատերազմի տարիներին, եւ Իսլ. յեղափոխութեան կայացման, ինչպէս նաեւ՝ յեղափոխութեան յաղթանակի կերտման ուղղութեամբ՝ յաւելելով, որ այն վկայում է մեր ժողովրդի մօտ ձեւաւորւած միասնականութեան եւ համախմբւածութեան բարձր մակարդակի մասին։

Կրօնական եւ էթնիկական տարբերութիւնների պատճառով միմեանց հետ պատերազմող երկրներին անդրադառնալով, գեներալ Նասիրզադէն նշել է, որ իրանցի ժողովրդի տարբեր հատւածների միջեւ ձեւաւորւած միասնականութեան եւ փոխադարձ վստահութեան մթնոլորտը պէտք է օրինակ դառնայ այլոց համար։

«Մեր քրիստոնեայ եղբայրները, այդ թւում՝ իրանահայերը եւ ասորիները յանուն հայրենիքի իրենց կեանքը զոհաբերեցին»,- նշել է նա՝ ընդգծելով հայրենիքի պաշպանութեան համար մղւող մարտերում քրիստոնեաների նշանակալի դերակարութիւնը, մասնաւորապէս՝ 90 նահատակների, 295 անձնուրացների, եւ 57 ազատամարտիկի ցուցաբերած անմնացորդ նւիրումը եւ զոհաբերութիւնները։

Արա Շահվերդեանն իր հերթին շնորհակալութիւն է յայտնել հիւրընկալութեան համար, եւ ողջունել է ռազմաօդային ուժերի քրիստոնեայ վետերաններից օդաչու, գնդապետ օդաչու Լուտէր Եադեգարիին մեծարման, Նոր տարւայ տօների առթիւ քրիստոնեայ զինւորներին արձակուրդների յատկացման համար։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։