Հա

Քաղաքական

09/01/2021 - 13:40

«Կորոնավիրուսային նոր կարգավիճակ հաստատւելով կապոյտ` ցածր ռիսկային գօտու սահմանումը աւելանում է համավարակի տարածւածութեան գօտիների բաժանման պրոցեսին». նախագահ Ռոհանի

«Կորոնավիրուսային տարածման ցածր ռիսկայինութիւն ներկայացնող քաղաքները այսուհետ կը բաժանւեն կապոյտ՝ ցածր ռիսկային գօտիների»,- այս մասին այսօր՝ յունւարի 9-ին Կորոնավիրուսի ազգային շտաբի նիստի ընթացքում յայտարարել է Հանրպաետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - «Կորոնավիրուսային տարածման ցածր ռիսկայինութիւն ներկայացնող քաղաքները այսուհետ կը բաժանւեն կապոյտ՝ ցածր ռիսկային գօտիների»,- այս մասին այսօր՝ յունւարի 9-ին Կորոնավիրուսի ազգային շտաբի նիստի ընթացքում յայտարարել է Հանրպաետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«100 հազար բնակչի հաշւով 2 վարակման դէպք արձանագրւած կապոյտ գօտու քաղաքներում, կը վերաբացւեն բոլոր աշխատավայրերը»,- նշել է նախագահ Ռոհանին՝ կորոնավիրուսային նւազման միտում արձանագրած քաղաքների նոր կարգավիճակին անդրադառնալով:

Նախագահ Ռոհանին յոյս է յայտնել, որ կորոնավիրուսի բարելաււած իրավիճակը կը պահպանւի. «Իհարկէ, մեր բոլորի, մեր ազգաբնակչութեան օգնութեամբ, որովհետեւ կանոնների պահպանումը շատ կարեւոր է»,- շեշտել է նախագահը:

Անկախ աշխարհում արձանագրւած կորոնավիրուսային ոչ բարւոք իրավիճակից դոկտ. Ռոհանին նշել է, որ մեր երկրում իրավիճակը գտնւում է կառավարելի մակարդակում:

Նախագահ Ռոհանին կորոնավիրուսի պատւաստման հետ կապւած հարցերին անդրադառնալով նշել է, որ սկզբնական շրջանում հասանելիութիւնը լինելու է շուրջ 1 մլն 300 հազար բնակիչների համար, այդ թւում կոնկրետ խմբերի՝ խրոնիկ հիւանդութիւններ ունեցող քաղաքացիների, տարեցների, բուժաշխատողների, ինչն ըստ նրա՝ սկզբունք է ողջ աշխարհում:

Դոկտ. Ռոհանիի խօսքով՝ ժողովրդի համագործակցութեան շնորհիւ կորոնավիրուսային ռիսկային գօտիների բաժանման զուգահեռ, արդէն արձանագրում ենք նոր սահմանում՝ կապոյտ ցածր ռիսկային գօտու տարածքների բաժանումը:

Իրավիճակի կայունութեան պահպանման համար դոկտ. Ռոհանիի խօսքով՝ պէտք է վարկեանական չթուլացնել զգօնութիւնը՝ եւ շարունակել այդ ուղղութեամբ լրացուցիչ ջանքերի գործադրումը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։