Հա

Քաղաքական

10/01/2021 - 11:20

«Միջուկային գործարքը սրբութիւն չէ». Ղալիբաֆ

Միջուկային համապարփակ համաձայնագիրը սրբութիւն չէ: Համաձայնագրի 36-րդ եւ 37-րդ յօդւածների համաձայն՝ մենք իրաւունք ունենք չկատարել մեր պարտաւորութիւնները՝ միւս կողմի պարտաւորութիւնների չկատարման պայմաններում: Այս մասին այսօր՝ յունւարի 10-ին Իսլ. խորհրդարանի հերթական նիստի ժամանակ յայտարարել է խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:

«alikonline.ir» - Միջուկային համապարփակ համաձայնագիրը սրբութիւն չէ: Համաձայնագրի 36-րդ եւ 37-րդ յօդւածների համաձայն՝ մենք իրաւունք ունենք չկատարել մեր պարտաւորութիւնները՝ միւս կողմի պարտաւորութիւնների չկատարման պայմաններում: Այս մասին այսօր՝ յունւարի 10-ին Իսլ. խորհրդարանի հերթական նիստի ժամանակ յայտարարել է խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը. հաղորդում է ԻՍՆԱ-ն: 

Անդրադառնալով նախկին վարչակազմի դէմ Ղոմի քաղաքացիների պատմական ընդվզման տարելիցի առիթով Իսլ. յեղափոխութեան առաջնորդի վերջին ելոյթին, Ղալիբաֆը նշել է, որ այն ուրւագծեց ապագայում հզօր Իրանի հասնելու ճանապարհային քարտէզը. «Այս ելոյթը, որպէս ուղեցոյց հաւաստանշեց Իսլամական Հանրապետութեան բոլոր պաշտօնեաների կողմից ժողովրդի պահանջները հետապնդելու ճանապարհային քարտէզը»,- ասել է խորհրդարանի նախագահը՝ յաւելելով. «Բոլորի համար պարզ դարձաւ, որ թշնամու դէմ պայքարում երկրի հիմնական ռազմավարութիւնը պատժամիջոցների չէզոքացումն է, ինչը նաեւ պատժամիջոցների վերացման նախերգանքն է, իսկ պատժամիջոցները վերացնելու համար անհրաժեշտ է հզօրացում»: 

Ղալիբաֆը շեշտել է, որ Արեւմուտքը պարտաւոր է ճանաչել Իրանի ժողովրդի իրաւունքները եւ պէտք է հասկանայ, որ Իրանի ժողովրդի դէմ ճնշում գործադրելու դէպքում ստիպւած է լինելու ընդունել այդ ճնշումներին համարժէք արձագանքը: 

«Միջուկային համապարփակ համաձայնագիրը մեզ համար սրբութիւն չէ: Այն Իսլամական Հանրապետութեան կողմից ընդունւել է պատժամիջոցների չեղարկման պայմանով, ուստի ԱՄՆ-ի վերադարձը Համաձայնագիր մեզ համար կարեւոր չէ, այլ, մեզ համար կարեւոր է պատժամիջոցների գործնական չեղարկումը»,- յստակեցրել է նա՝ ընդգծելով. «Չձգտելով դուրս գալ Համաձայնագրից, 36-րդ եւ 37-րդ յօդւածների համաձայն՝ մենք իրաւունք ունենք չկատարել մեր պարտաւորութիւնները՝ միւս կողմի պարտաւորութիւնների չկատարման պայմաններում: Ուստի վճռականօրէն յայտարարում ենք, որ Իրանը կը կատարի իր պարտաւորութիւնները, երբ նրանք նոյնպէս կատարեն իրենց պարտաւորութիւնները եւ չեղարկեն ԱՄՆ նախագահի սահմանած բոլոր պատժամիջոցները եւ այդ կապակցութեամբ գործադիր հրամանները»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։