Հա

Քաղաքական

12/01/2021 - 13:25

«Գաղափարից արտադրանքի վերածման ժամկէտը կրճատելով, զարգացնում ենք մեր երկրի պաշտպանողական կարողականութիւնը». ՊՆ Նախարար

Մեր երկրի պաշտպանողական համակարգը շարունակում ենք արդիականացնել ռազմավարական նշանակութեան սպառազինութեան՝ նախագծից արտադրանքի վերածման պլանների, արդիւնաւէտութեան եւ արագացմանն ուղղւած քայլերով, դրանց տրանսֆորմացման, ինչպէս նաեւ՝ գնային մատչելիութեան ապահովման ծրագրերով: 

«alikonline.ir» - Մեր երկրի պաշտպանողական համակարգը շարունակում ենք արդիականացնել ռազմավարական նշանակութեան սպառազինութեան՝ նախագծից արտադրանքի վերածման պլանների, արդիւնաւէտութեան եւ արագացմանն ուղղւած քայլերով, դրանց տրանսֆորմացման, ինչպէս նաեւ՝ գնային մատչելիութեան ապահովման ծրագրերով: Այս մասին այսօր Պաշտպանութեան նախարարութեան յատուկ նամականշի թողարկման արարողութեան ընթացքում յայտարարել է Պաշտպանութեան նախարար, գեներալ-մայոր Ամիր Հաթամին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Պաշտապանութեան նախարարութեան առընթեր ֆիզիկոս Մոհսէն Ֆախրիզադէին յիշատակելով, գեներալ Հաթամին նշել է, որ վերջին տարիներին ՊՆ-ի եւ տարբեր գերատեսչութիւնների, այդ թւում՝ քաղաքաշինութեան եւ Ստանդարտեցման ազգային կազմակերպութեան միջեւ ձեւաւորւել է բացառիկ համագործակցութեան մթնոլորտ, ինչն էլ նրա հաւաստիացմամբ՝ փաստում է, այդ ինստուտներում հիմնաւորւած ազգային գիտակցութեան բարձր մակարդակի մասին:

Նա նաեւ նշել է, որ Ստանդարտեցման ազգային ինստիտուտի հետ համագործակցութեան արդիւնքում, պաշտպանական ոլորտի արտադրանքի որակական մակարդակը ապահովւում է բացառիկ մակարդակով:

Գեներալ Ամիր Հաթամին իր ելոյթի ընթացքում անդրադարձել է նաեւ մեր երկրի դէմ ուղղւած թշնամիների սադրիչ գործողութիւններին, այդ թւում՝ հակաիրանական պատժամիջոցների սահմանմանը,  իրանցի գիտնականների, եւ պաշտպանական ոլորտի կարողականութեան սահմանափակման դէմ ուղղւած քայլերին՝ նշելով, որ թշնամիները տարբեր՝ միջոցներով փորձում են կանգնեցնել իրանցիների վերելքը՝ վստահեցնելով, որ իրանցիներն երբեւէ, չեն ընկրկի թշնամու դէմ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։