Հա

Քաղաքական

13/01/2021 - 13:20

«Դոնալդ Թրամփի իշխանութեան աւարտը փաստեց զոռբայութեան որդեգրման անհեռանկարութեան մասին». Նախագահ Ռոհանի

Դոնալդ Թրամփի վարչակազմի անկումը փաստեց, որ աշխարհում տեղ չունեն գոռոզաբանութիւնը, օրէնքի ոտնահարումը եւ ռասիզմի տարածմանը միտւած գործողութիւնները: Այս մասին այսօր՝ յունւարի 13-ին կառավարութեան նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Դոնալդ Թրամփի վարչակազմի անկումը փաստեց, որ աշխարհում տեղ չունեն գոռոզաբանութիւնը, օրէնքի ոտնահարումը եւ ռասիզմի տարածմանը միտւած գործողութիւնները: Այս մասին այսօր՝ յունւարի 13-ին կառավարութեան նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Իրանին եռամսեայ ժամկէտում ծնկի բերելու Դոնալդ Թրամփի վարչակազմի սին պլանների ձախողումը՝ յիշեցնելով նախագահ Ռոհանին ընդգծել է. «Իրանցի ժողովուրդը մեծ ահաբեկչի նկատմամբ ցուցաբերելով դիմադրողականութեան բարձր մակարդակ, այդպէս էլ չընկրկեց թշնամու առջեւ, այլ դարձաւ նրանց հեռացման ականատեսը»:

Դոնալդ Թրամփի պաշտօնավարման աւարտը սովորական պրոցես չհամարելով՝ դոկտ. Ռոհանին նկատել է, որ այդ վարչակազմի հեռացումը վկայում է, հակաիրանական առաւելագոյն ճնշման քաղաքականութեան ջախջախիչ պարտութեան մասին:

Իրանի տնտեսութեան կայունացման միտմանն անդրադառնալով, Դոկտ. Ռոհանին նշել է, որ իրավիճակ է փոխւել եւ ժողովուրդը լաւատես է ապագայի նկատմամբ:

Հանրապետութեան նախագահն իր ելոյթի ընթացքում անդրադարձել է Դոնալդ Թրամփի պաշտօնավարման հետեւանքներին՝ նշելով, որ նրա պատճառած վնասները, մասնաւորապէս ամերիկացի ժողովրդին հասցւած աղէտալի գվնասների հետեւանքները դեռ երկար են իրենց զգացնել տալու:

Նախագահ Ռոհանին իր ելոյթի ընթացքում նաեւ կարեւորել է երկրում օրէնքի գերակայութեան եւ անվտանգութեան ապահովմանը՝ նշելով, որ դրանք երաշխաւորում են տարբեր ոլորտների, այդ թւում՝ տնտեսութեան եւ կապիտալի ներգրաւման զարգացման հեռանկարները:

Դոկտ. Ռոհանին նաեւ նշել է, որ պէտք է զերծ մնալ կապիտալի ներգրաւման ծրագրերին վնասելուց՝ նշելով, որ, մասնաւորապէս Իսլ. խորհրդրարանն օրէնքների հաստատման գործընթացում պէտք է ապահովւի տնտեսական անվտանգութեան համակարգի ամրապնդումը եւ խուսափի տնտեսութեան համար նոր ռիսկեր առաջացնելուց:

Նա նաեւ նշել է, որ կապիտալի ներգրաւման անվտանգութեան ապահովման պլանների իրականացման նպատակով առաւել քան երբեւէ անհրաժեշտ է եռեակ ուժերին համագործակցութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։