Պատժամիջոցներ են սահմանւել Իսլ. յեղափոխութեան առաջնորդի անմիջական վերահսկողութեան տակ աշխատող երկու կազմակերպութիւնների՝ «Էմամ Խամէյնեիի հրամանի կատարում»-ի եւ «Աստան Ղոդս Ռազաւի»-ի նկատմամբ:
«alikonline.ir» - ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դէմ պատժամիջոցները:
Պատժամիջոցներ են սահմանւել Իսլ. յեղափոխութեան առաջնորդի անմիջական վերահսկողութեան տակ աշխատող երկու կազմակերպութիւնների՝ «Էմամ Խամէյնեիի հրամանի կատարում»-ի եւ «Աստան Ղոդս Ռազաւի»-ի նկատմամբ:
Սահմանւած նոր պատժամիջոցների կապակցութեամբ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն հանդէս է եկել իրականութեանը չհամապատասխանող հերթական յայտարարութեամբ: Ըստ նրա՝ տւեալ կազմակերպութիւնները, իրենց անւանելով բարեգործական, «վերահսկում են իրանական տնտեսութեան զգալի մասը, ներառեալ քաղաքական այլախոհներից եւ կրօնական փոքրամասնութիւններից առգրաււած ակտիւները՝ յօգուտ յեղափոխութեան առաջնորդի եւ Իրանի ղեկավարութեան այլ ներկայացուցիչների»:
«ԱՄՆ-ը կը շարունակի հետապնդել իրաւաբանական եւ ֆիզիկական անձանց, ովքեր հարստանում են՝ պնդելով, թէ օգնում են իրանական ժողովրդին»,- յայտարարել է Պոմպէոն: