Հա

Քաղաքական

14/01/2021 - 11:40

«Մտահոգութիւններ կան բահման եւ էսֆանդ ամիսներին կորոնավիրուէսի նոր ալիքի բռնկման հետ կապւած». ԱՆ

Կորոնավիրուսի հետեւանքով տեղում բուժում ստացող բուժառուների դէպքերի թւի աճով պայմանաւորւած, համավարակի նոր ալիքի բռնկման հաւանականութիւնը մեծացել է, յատկապէս՝ բահման եւ էսֆանդ ամիսներին:

«alikonline.ir» - Կորոնավիրուսի հետեւանքով տեղում բուժում ստացող բուժառուների դէպքերի թւի աճով պայմանաւորւած, համավարակի նոր ալիքի բռնկման հաւանականութիւնը մեծացել է, յատկապէս՝ բահման եւ էսֆանդ ամիսներին: Այս մասին այսօր՝ յունւարի 14-ին յայտարարել է Առողջապահութեան նախարար Սայիդ Նամաքին՝ յաւելելով, որ զգօնութեան թուլացումը կարող է մեզ կանգնեցնել նոր կարգավիճակի առջեւ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով կորոնավիրուսի դէմ պայքարի Իրանի ռազմավարութեան բովանդակութեանը՝ ԱՆ նախարարը նշել է, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, իրականացւում է «տնից-տուն» վերահսկման նախագիծը՝ վարակակիրներին վաղ յայտնաբերման, թեստաւորման, մեկուսացման, եւ կոնտակտաւորների նկատմամբ՝ վերահսկսկողութեան ենթարկման պրոցեսը:

Կորոնավիրուսի պայմաններում դպրոցների վերաբացման ծրագրերին անդրադառնալով ԱՆ նախարարը նշել է, որ կտրականապէս դէմ է դպրոցների վերաբացմանն, ինչը նրա համոզմամբ՝ մեծացնում է երկրում կորոնավիրուսի տարածման նոր ալիքի հաւանականութիւնը։

ԱՆ նախարարը նաեւ նշել է, որ այս պահին իրականացւում է քայլեր դպրոցների վերաբացման հետ կապւած, մասնաւորապէս՝ վերամշակւել է COVID-19-ի պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատութիւններում աշխատանքի կազմակերպման ուղեցոյցը, այնուամենայնիւ, նա յստակեցրել է, որ դպրոցների վերաբացումը կարող է մեզ կանգնեցնել աւելի մեծ խոչընդոտների առջեւ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։