Print this page
14/01/2021 - 12:20

Հանրապետութեան նախագահը կարեւորել է Ռաշտ-Կասպիան երկաթգծի նախագծի աշխատանքների շուտափոյթ աւարտման անհրաժեշտութիւնը

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ այսօր յունւարի 14-ին, Անզալի ազատ առեւտրական գօտում իրականացւող 18 կապիտալ ներդրման նախագծերի շահագործման յանձնման արարողութեան ընթացքում, շեշտել է՝ Ռաշտ-Կասպիան երկաթգծի նախագծի շուտափոյթ աւարտման անհրաժեշտութեանը:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ այսօր յունւարի 14-ին, Անզալի ազատ առեւտրական գօտում իրականացւող 18 կապիտալ ներդրման նախագծերի շահագործման յանձնման արարողութեան ընթացքում, շեշտել է՝ Ռաշտ-Կասպիան երկաթգծի նախագծի շուտափոյթ աւարտման անհրաժեշտութեանը. Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով Ռաշտ-Կասպիան երկաթգծի շահագործման կարեւորութեանը նախագահ Ռոհանին նշել է, որ այն մեր երկրի համար ունի ռազմավարական նշանակութիւն՝ հարեւան երկրների հետ նոր հաղորդակցման ուղիների ապահովման առումով:

Դոկտ. Ռոհանին նաեւ ընդգծել է, որ Կասպից եւ Պարսից ծոցերի միացումը ընթադրող՝ Ռաշտ-Կասպիան երկաթգիծը մեր երկրի համար ռազմավարական նշանակութիւն ունեցող նախագծերից մէկն է:

Անդրադառնալով նախագծի շուտափոյթ աւարտման անհրաժեշտութեանը դոկտ. Հասան Ռոհանին՝ համապատասխան յանձնարարականներ է տւել պատկան պատասխանատուներին նախագծի աւարտման աշխատանքների արագացման համար:

Յարակից լուրեր