Իսլ. յեղափոխութեան պահակազօրի ռազմատիեզերական ուժերի «Մեծ Մարգարէ-15» մասշտապային զօրավարժութիւնների հիմնական փուլն իրականցւել է հակառակորդի նաւերի դէմ հեռահար բալիստիկ հրթիռների ռազմավարական գործողութեան յաջող իրականացման եւ 1800 կմ հեռաւորութիւնից ծովային թիրախների ոչնչացման միջոցով:
«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան պահակազօրի ռազմատիեզերական ուժերի «Մեծ Մարգարէ-15» մասշտապային զօրավարժութիւնների հիմնական փուլն իրականցւել է հակառակորդի նաւերի դէմ հեռահար բալիստիկ հրթիռների ռազմավարական գործողութեան յաջող իրականացման եւ 1800 կմ հեռաւորութիւնից ծովային թիրախների ոչնչացման միջոցով. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Հնդկական ովկիանոսում ենթադրեալ թշնամու նաւերի դիրքերը Իսլ. յեղափխութեան պահակազօրի ռազմատիեզերական ուժերի հետխուզական համակարգերի կողմից յայտնաբերւելուց յետոյ խոցւել են տարբեր դասերի հեռահար բալիստիկ հրթիռների միջոցով՝ 1800 կմ հեռաւորութիւնից:
Յիշեցնենք, որ «Մեծ Մարգարէ-15» մասշտապային զօրավարժութիւնները մեկնարկել էին երէկ՝ յունւարի 15-ին Իրանի Կենտրոնական անապատում:
Զօրավարժութիւնների շրջանակում գործի են դրւել «երկիր-երկիր» դասի բալիստիկ հրթիռներ եւ նոր սերնդի ԱԹՍ-ներ: