Հա

Քաղաքական

16/01/2021 - 13:00

««Պաստոր» համատեղ արտադրութեան պատւաստանիւթը հասանելի կը լինի յաջորդ տարի». Նախագահ Ռոհանի

«Պաստոր» համտեղ արտադրութեան պատւաստանիւթը հասանելի կը լինի յաջորդ տարի: Այս մասին Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի հերթական նիստի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ յաւելելով, որ կառավարութիւնն անում է հնարաւոր ամէն ինչ, առաջիկայ ամիսներին պատւաստումը սկսելու համար:

«alikonline.ir» - «Պաստոր» համտեղ արտադրութեան պատւաստանիւթը հասանելի կը լինի յաջորդ տարի: Այս մասին Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի հերթական նիստի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ յաւելելով, որ կառավարութիւնն անում է հնարաւոր ամէն ինչ, առաջիկայ ամիսներին պատւաստումը սկսելու համար. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով վերջին շաբաթների ընթացքում համավարակի հետ կապւած ցուցանիշերի դրական միտումներին, նախագահը դա պայմանաւորել է առողջապահական համակարգի աշխատողների գործադրած ջանքերով եւ ժողովրդի կողմից առողջապահական ցուցումների գործադրումով:

Դոկտ. Ռոհանին շեշտել է, որ անհրաժեշտ է շարունակել նոյն ընթացքը, այլապէս կարող ենք համավարակի նոր բռնկումների ականատեսը լինենք:

Անդրադառնալով COVID-19-ի դէմ պատւաստման թեմային Հանրապետութեան նախագահը վստահեցրել է, որ կառավարութիւնն անում է հնարաւոր ամէն ինչ, որպէսզի գործընթացն սկսւի ընթացիկ տարւայ մնացած ամիսներին, կամ, առաւելագոյնը, 1400 թւականի սկզբին:

Ըստ նրա՝ COVAX համակարգից գնւած պատւաստանիւթերը երկիր կը ներմուծւեն ընթացիկ տարւայ աւարտին կամ յաջորդ տարւայ սկզբին, որից յետոյ անմիջապէս կը սկսւի պատւաստումների գործընթացը:

«Դրանից բացի, կայ եւս «Պաստոր» համտեղ արտադրութեան պատւաստանիւթը, որը հասանելի կը լինի յաջորդ տարւայ գարնանը»,- յստակեցրել է նախագահը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։