Հա

Քաղաքական

18/01/2021 - 13:46

«Տարածաշրջանում ԱՄՆ B-52 ինքնաթիռների թռիչքը գործառնական արժէք չունի». Գեներալ Բաղերի

Տարածաշրջանում ԱՄՆ B-52 ինքնաթիռների թռիչքը գործառնական արժէք չունի: Այս մասին յայտարարել է ԶՈՒ գլխաւոր շտապւ պետ, գեներալ-լէյտենանտ Մոհամմադ Բաղերին՝ պատասխանելով նախօրէին Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ-ի երկու B-52 ռմբակոծչի իրականացրած թռիչքի մասին լրագրողների հարցին:

«alikonline.ir»- Տարածաշրջանում ԱՄՆ B-52 ինքնաթիռների թռիչքը գործառնական արժէք չունի: Այս մասին յայտարարել է ԶՈՒ գլխաւոր շտապւ պետ, գեներալ-լէյտենանտ Մոհամմադ Բաղերին՝ պատասխանելով նախօրէին Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ-ի երկու B-52 ռմբակոծչի իրականացրած թռիչքի մասին լրագրողների հարցին:

«ԱՄՆ-ի երկու B-52 ինքնաթիռների թռիչքը տարածաշրջան եւ դրանց վերադարձը նշանակալի գործառնական արժէք չունի»,- ասել է գեներալը՝ յաւելելով, որ հակառակորդի գործողութիւնների շարքը, որը կոչում են ուժի ցուցադրում, ցոյց է տալիս, որ նրանք վախենում են Իրանի Իսլամական Հանրապետութեան պաշտպանական ուժից: «Իրանի զինւած ուժերը գիտակցելով, որ Իրանի զինված ուժերի պատրաստակամութեան պատճառով թշնամին ի վիճակի չէ ոչինչ անել, լիովին պատրաստ են արձագանքել այս բոլոր սպառնալիքներին, իսկ մեր ուժերը պատրաստութեան գագաթնակէտին են»,- շեշտել է ԶՈՒ ԳՇ պետը: 

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։