Հա

Քաղաքական

19/01/2021 - 10:34

«Միջուկային գործարքում մեր քաղաքականութեան հիմքը Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ցուցումներն են». Զարիֆ

Միջուկային գործարքի հետ կապւած մեր քաղաքականութեան հիմքը Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ցուցումներն են: Այս մասին այսօր՝ յունւարի 19-ին Իսլ. խորհրդրանում յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը՝ պատասխանելով Մաշհադի պատգամաւոր Ջաւադ Քարիմի Ղոդուսիի եւ Վարամինի ու Փաքդաշտի պատգամաւոր Ֆարհադ Բաշիրիի հարցապնդմանը:

«alikonline.ir» - Միջուկային գործարքի հետ կապւած մեր քաղաքականութեան հիմքը Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ցուցումներն են: Այս մասին այսօր՝ յունւարի 19-ին Իսլ. խորհրդրանում յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը՝ պատասխանելով Մաշհադի պատգամաւոր Ջաւադ Քարիմի Ղոդուսիի եւ Վարամինի ու Փաքդաշտի պատգամաւոր Ֆարհադ Բաշիրիի հարցապնդմանը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Մենք գործում ենք Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ցուցումների շրջանակում: Անցեալ շաբաթ նա ասաց, որ մենք չենք շտապում ԱՄՆ-ի՝ Միջուկային գործարք վերադարձի հարցով: Նրա կարծիքով, Գործարքից դեռեւս գարշահետութիւն չի փչում, ոչ էլ թաղւել է, ոչ էլ որեւէ այլ բան է պատահել»,- ասել է ԱԳ նախարարը՝ յաւելելով, որ Իսլ. յեղափոխութեան առաջնորդը շեշտել է, որ եթէ ԱՄՆ-ը կատարի իր ստանձնած պարտաւորութիւնը եւ չեղարկի պատժամիջոցները, այդ դէպքում կարող է վերադառնալ Միջուկային գործարք եւ աշխատել 5+1 շրջանակում. «Այս ցուցումը նա տւեց մի հանդիպման ընթցքում, եւ մեր քաղաքականութեան հիմքն էլ հէնց դա է: Խորհրդարանի նախագահը ներկայ էր այդ հանդիպմանը եւ դա Իսլ. յեղափոխութեան առաջնորդի խօսքերն են»,- շեշտել է նա:

Դոկտ. Զարիֆը պատասխանել է նաեւ Բրիգման կոչւող անձնաւորութեան հետ իր հանդիպման, ինչպէս նաեւ գերմանական Der Spiegel պարբերականին տւած իր հարցազրոյցի մասին հարցերին՝ ներկայացնելով դրանց հետ կապւած ողջ իրողութիւնը:

Նախարարի պատասխաններից յետոյ, տեղի է ունեցել քւէարկութիւն, որի արդիւնքում խորհրդարանի նիստին ներկայ պատգամաւորներից 55 կողմ են քւէարկել Զարիֆի պատասխաններին, 173-ը՝ դէմ, իսկ 18-ը՝ ձեռնպահ: Այսպիսով ԱԳ նախարարի պատասխանները չեն բաւարարել պատգամաւորներին եւ նա երկրորդ «դեղին քարտն» է ստացել խորհրդարանից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։