Հա

Քաղաքական

20/01/2021 - 13:02

«Սպիտակ տան նոր բնակիչները պէտք է մաքրեն նախորդ չորս տարիների սեւ բծերը». Նախագահ Ռոհանի

Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ նոր վարչակազմը կը յարգի օրէնքի գերակայութիւնը եւ կը վերադառնայ ստանձնած պարտաւորութիւններին, եւ եթէ կը կարողանայ, յաջորդ չորս տարիներին կը մաքրի նախորդ չորս տարիների սեւ բծերը: Իհարկէ, եթէ դրանք հնարաւոր է մաքրել ընդհանրապէս, քանի որ որոշ բծեր անհնար է մաքրել: Այս մասին կառավարութեան այսօրւայ նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ անդրադառնալով այսօր ԱՄՆ-ում նախատեսւող իշխանութեան անցմանը նորընտիր նախագահ Ջօ Բայդէնին:

«alikonline.ir» - Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ նոր վարչակազմը կը յարգի օրէնքի գերակայութիւնը եւ կը վերադառնայ ստանձնած պարտաւորութիւններին, եւ եթէ կը կարողանայ, յաջորդ չորս տարիներին կը մաքրի նախորդ չորս տարիների սեւ բծերը: Իհարկէ, եթէ դրանք հնարաւոր է մաքրել ընդհանրապէս, քանի որ որոշ բծեր անհնար է մաքրել: Այս մասին կառավարութեան այսօրւայ նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ անդրադառնալով այսօր ԱՄՆ-ում նախատեսւող իշխանութեան անցմանը նորընտիր նախագահ Ջօ Բայդէնին:

Նշելով, որ այսօր վերջնականապէս թերթւելու է Թրամփի նախագահութեան սեւ էջը, Նախագահը յիշեցրել է, որ միջազգային ասպարէզում ԱՄՆ մեկուսացումը Թրամփի թողած ժառանգութիւնն է:

Ըստ նրա՝ Թրամփի նախագահութեան տարիները զոռբայութեան եւ օրինազանցութեան տարիներ էին, որոնք անհարաժեշտ է սրբագրել. «Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ նոր վարչակազմը կը յարգի օրէնքի գերակայութիւնը եւ կը վերադառնայ ստանձնած պարտաւորութիւններին, եւ եթէ կը կարողանայ, յաջորդ չորս տարիներին կը մաքրի նախորդ չորս տարիների սեւ բծերը: Իհարկէ, եթէ դրանք հնարաւոր է մաքրել ընդհանրապէս, քանի որ որոշ բծեր անհնար է մաքրել»,- ասել է դոկտ. Ռոհանին:

Ընդգծելով, որ Սպիտակ տան նոր բնակիչները պէտք է վերադառնան օրէնքին, միջազգային իրաւունքին եւ բանաձեւերին, ներառեալ՝ ՄԱԿ-ի 2231 բանաձեւը, Հանրապետութեան նախագահն ասել է. «Եթէ նրանք անկեղծօրէն վերադառնան օրէնքին, բնական է, որ մենք կը կատարենք մեր բոլոր պարտականութիւնները»: Նա յոյս է յայտնել, որ ԱՄՆ նոր վարչակազմն անհրաժեշտ հետեւութիւններ կանի եւ չի կրկնի Իրանի նկատմամբ ԱՄՆ նախորդ վարչակազմի թոյլ տւած սխալները, քանի որ աշխարհի եւ մեր ազգի համար պարզ դարձաւ, որ Իրանի նկատմամբ առաւելագոյն ճնշման եւ տնտեսական ահաբեկչութեան քաղաքականութիւնը ձախողւել է 100%-ով. «Եթէ ​​նրանք կատարեն իրենց պարտաւորութիւնները, մենք էլ կը կատարենք մեր պարտաւորութիւնները: Թրամփն անցաւ, գնաց, իսկ Միջուկային գործարքը մնաց: Նրա բոլոր ջանքերը ուղղւած էին Միջուկային գործարքի ոչնչացմանը, որը սաուդցի եւ իսրայէլցի ծայրայեղականների նպատակն էր: Միջուկային գործարքն այսօր կենդանի է եւ աւելի լաւ վիճակում է, քան երէկ: Նա (Թրամփը-ԽՄԲ.) հեռացաւ իր սեւ գործով, իսկ Իրանը կանգուն մնաց իր դիմադրութեան շնորհիւ»,- յստակեցրել է դոկտ. Ռոհանին:  

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։