Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորներն, այդ թւում՝ իրանահայութեան զոյգ պատգամաւորներ Ռոբերտ Բեգլարեանը եւ Արա Շահվերդեանը հանդիպել են Իրանում Դանիայի դեսպանի հետ:
«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորներն, այդ թւում՝ իրանահայութեան զոյգ պատգամաւորներ Ռոբերտ Բեգլարեանը եւ Արա Շահվերդեանը հանդիպել են Իրանում Դանիայի դեսպանի հետ. հաղորդում է ICANA.ir-ը:
Հանդիպման ընթացքում, իրանական կողմից Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը անդրադարձել է Իրանի եւ Դանիայի յարաբերութիւնների խորացման անհրաժեշտութեանը, մասնաւորապէս՝ խորհրդարանական կապերի ընդլայնմանը, երկու երկրների ընդհանուր պատմական անցեալին:
Ռոբերտ Բեգլարեանը նշել է, որ խորհրդարանական մակարդակում իրանական կողմը պատրաստ է համագործացելու երկկողմ համագործակցութիւնների խթանման եւ զարգացման նպատակով:
Կարեւորելով տարբեր ոլորտների, այդ թւում՝ քաղաքակական, մշակութային եւ տնտեսական համագործացկութիւնների խորացման ուղղութեամբ համագործակցութիւնների ծաւալման անհրաժեշտութիւնը, Բեգլարեանը նշել է, որ Իրանի սահմանադրութիւնը համարժէք լուծումներ է նախատեսել կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւոների իրաւունքների համար, որի ներուժն ըստ Բեգլարեանի անհրաժեշտ է համապատասխանաբար իրացնել:
Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորը նաեւ բարձր է գնահատել Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ազատութեան մակարդակը, երկրի կայացման, ինչպէս նաեւ՝ քաղաքական համակարգում նրանց ինտեգրման փաստով, ինչը նրա համոզմամբ՝ վկայում է Իրանում քաղաքացիական ազատութիւնների, ժողովրդավարութեան եւ քաղաքացիական իրաւունքների ամրագրման մասին:
Իրանում Դանիայի դեսպան Ջեսփէր Վարն էլ իր հերթին անդրադարձել է երկու երկրների միջեւ յարաբերութիւնների խորացման եւ համագործակցութեան հեռանկարներին՝ նշելով, որ իր երկիրը շահագրգռւած է ընդլայնել կապերն Իրանի հետ:
Կրօնական փոքրամասնութիւնները ներկայացնող միւս պատգամաւորները հանդիպմանը անդրադարձել են Իրանում կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքների պաշտպանւածութեան բարձր մակարդակին՝ գոհունակութեամբ ընդգծելով, որ որ Իրան-Դանիա յարաբերութիւնների խորացման համար կան դրական նախադրեալներ: