12-րդ կառավարութիւնը շահագործման յանձնելով, մի շարք ազգային խոշոր նախագծեր, ճանապարհ է հարթեցնում յաջորդ կառավարութեան համար, որպէսզի նրանք աւարտին հասցնեն մեկնարկւած աշխատանքները: Այս մասին այսօր յունւարի 21-ին յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Պարսից ծոցի «Բիդբոլանդ» գազի վերամշակման գործարանի շահագործման յանձնման արարողութեան ընթացքում:
«alikonline.ir» - 12-րդ կառավարութիւնը շահագործման յանձնելով, մի շարք ազգային խոշոր նախագծեր, ճանապարհ է հարթեցնում յաջորդ կառավարութեան համար, որպէսզի նրանք աւարտին հասցնեն մեկնարկած աշխատանքները: Այս մասին այսօր յունւարի 21-ին յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Պարսից ծոցի «Բիդբոլանդ» գազի վերամշակման գործարանի շահագործման յանձնման արարողութեան ընթացքում:
Նաւթարդիւնաբերական ոլորտին վերաբերող, Խուզեսթան նահանգի թռիչքաձեւ զարգացման 42-րդ նախագիծն ըստ նախագահ Ռոհանիի՝ ենթադրում է «Բիդբոլանդ» գազի վերամշակման ազգային գործարանի բացումն, որն Նախագահ Ռոհանիի հաւաստիացմամբ՝ առանցքային նշանակութիւն ունի մեր երկրի նաւթարդիւնաբերական ոլորտի զարգացման համար:
Դոկտ. Ռոհանին վստահեցրել է, որ Իրանում գազի վերամշակման գործընթացը իրականացւում է էներգետիկ ռեսուրսների վատնման բացառման, եւ բնապահպանական կառավարման անվտանգութեան ապահովմանը միտւած ընթացակարգերով:
Նա նաեւ յաւելել է, որ շուտով նւազագոյնի կը հասցւեն վատնումները եւ բնապահպանական կառավարման ծրագրերն էլ կը կատարելագործւեն:
Նշենք, որ «Բիդբոլանդ» գործարանում, որն Իրանի պատմութեան մէջ ամենամեծ նախագծերից մէկն է, հաւաքւելու են նաւթագազերը եւ վերամշակւելու՝ վերածելով նաւթաքիմիական համալիրների հումքի: «Բիդբոլանդ» գործարանը, որը Արեւմտեան Ասիայի խոշորագոյն գազի վերամշակման գործարաններից մէկն է, 2020 թւականին ընտրւել է որպէս աշխարհի երրորդ խոշորագոյն նախագիծ եւ պահպանում է երկրի նաւթարդիւնաբերութեան պատմութեան մէջ առանց վթարների աշխատանքի ռեկորդը: