ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը տարածաշրջանային այցի շրջանակում կը լինի նաեւ Երեւանում:
«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը տարածաշրջանային այցի շրջանակում կը լինի նաեւ Երեւանում: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում լուրը հաստատել է ՀՀ ԱԳՆ մամուլի խօսնակ Աննա Նաղդալեանը՝ նշելով, որ Զարիֆի այցը Երեւան նախատեսւած է յունւարի 27-ին:
Նշենք, որ աւելի վաղ յայտնի էր դարձել, որ մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նախատեսում է այս շաբաթ այցելել Երեւան, Մոսկւա, Բաքու եւ Թբիլիսի: Զարիֆը վաղը՝ յունւարի 24-ին կը լինի Բաքւում:
Աւելի վաղ, Զարիֆը յայտնել էր, որ մտադիր է այցելել այն երկրներ, որոնք կօգնեն ղարաբաղեան ճգնաժամից դուրս գալ եւ տարածաշրջանում խաղաղութիւն եւ կայունութիւն հաստատել: