Մինչեւ կորոնավիրուսի դէմ իրանական պատւաստանիւթի հասանելիութեան ապահովումը ստիպւած ենք օգտագործել արտաքին արտադրութեան պատւաստանիւթը: Այս մասին այսօր՝ յունւարի 23-ին, Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ յաւելելով, որ մեր երկրում բահման ամսից կը մեկնարկեն կորոնավիրուսային պատւաստումները:
«alikonline.ir» - Մինչեւ կորոնավիրուսի դէմ իրանական պատւաստանիւթի հասանելիութեան ապահովումը ստիպւած ենք օգտագործել արտաքին արտադրութեան պատւաստանիւթը: Այս մասին այսօր՝ յունւարի 23-ին, Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ յաւելելով, որ մեր երկրում բահման ամսից կը մեկնարկեն կորոնավիրուսային պատւաստումները:
Նշելով, որ արդէն 11 ամիս է ինչ Իրանը դիմակայում է կորոնավիրուսի հետեւանքով ստեղծւած մարտահրաւէրային իրավիճակին՝ Նախագահ Ռոհանին վերջին շաբաթների ընթացում կորոնավիրուսի վերահսկման մեխանիզմի արդիւնաւէտութիւնը գնահատել է օրինակելի՝ յաւելելով, որ արձանագրւած դրական փաստերը, այդ թւում՝ կորոնավիրուսի հետեւանքով մահացութեան թւի նւազումը ամբողջ համակարգի ներդրման եւ ջանքերի արդիւնքն է: Մինչդեռ, Նախագահ Ռոհանիի խօսքով՝ կորոնավիրուսը աշխարհի գերտէրութիւններին հասցրել է ահռելի տնտեսական, եւ այլ ոլորտի վնասներ:
Դոկտ. Ռոհանին նաեւ նկատել է, որ իրավիճակը մեր երկրում բարելաււել է, բայց չպէտք է թուլացնենք զգօնութիւնը:
«Երկրի որոշ հատւածներում արձանագրւել է կորոնավիրուսային վիճակագրութեան աճ»,- նշել է նա՝ յաւելելով, որ դա կարող է լուրջ մտահոգութեան առիթ դառնալ՝ իրավիճակի վատթարացման առումով:
Դոկտ. Ռոհանին նաեւ զգուշացրել է մուտացիայի ենթարկւած բրիտանական կորոնավիրուսի դէպքերի աճի արձանագրման հետ կապւած՝ նշելով, զգօնութեան թուլացման դէպքում, դա կարող է աննախադէպ տարածում գտնել նաեւ մեր երկրում: