Հա

Քաղաքական

23/01/2021 - 13:25

«Կորոնավիրուսի հետեւանքով չհոսպիտալացւող բուժառուների թիւն արձանագրում է որոշակի աճի միտում». Ռէյիսի

Կորոնավիրուսի հետեւանքով չհոսպիտալացւող բուժառուների թիւը որոշակի աճի միտում է արձանագրում. այս մասին այսօր՝ յունւարի 23-ին, յայտարարել է Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի խօսնակ Ալիռեզա Ռէյիսին:

«alikonline.ir» - Կորոնավիրուսի հետեւանքով չհոսպիտալացւող բուժառուների թիւը որոշակի աճի միտում է արձանագրում. այս մասին այսօր՝ յունւարի 23-ին, յայտարարել է Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի խօսնակ Ալիռեզա Ռէյիսին՝ յստակեցնելով, որ անհրաժեշտ է ամրապնդել զգօնութիւնը քանի, որ հակահամաճարակային կանոնների պահպանման բացասական դինամիկա է նկատւում:

Ալիռեզա Ռէյիսիի դիտարկմամբ՝ այդ տւեալների աճի արձանագրումը պայմանաւորւած է վերջին շաբաթների ընթացքում հասարակութեան որոշակի հատւածի մօտ հակահամաճարակային միջոցառումների պահպանման մակարդակի նւազման, սոցիալական հեռաւորութեան կանոնների անտեսման գործօնով:

«Նոր ալիքի բռնկման կանխարգելման նպատակով համապատասխան քայլեր կը ձեռնարկւեն Կորոնավիրուսի ազգային շտաբի նիստի ընթացքում»,- նշել է նա՝ յաւելելով, որ այդ լուծումները կարող են նաեւ ենթադրել նոր սահմանափակումների կիրառում եւ խստացւած հսկողութիւն: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։