Կորոնավիրուսի համավարակի տարածման վտանգը շարունակում է պահպանւել եւ կանխարգելիչ միջոցառումների թուլացման հետեւանքները կարող են երեւելի դառնալ մինչեւ երկու շաբաթ:
«alikonline.ir» - Կորոնավիրուսի համավարակի տարածման վտանգը շարունակում է պահպանւել եւ կանխարգելիչ միջոցառումների թուլացման հետեւանքները կարող են երեւելի դառնալ մինչեւ երկու շաբաթ: Այս մասին՝ այսօր յունւարի 24-ին, յայտարարել է Կորոնավիրուսի դէմ պայքարի Թեհրանի շտաբի բժշկական օգնութեան ցուցաբերման հարցերով տեղակալ դոկտ. Նադեր Թաւաքոլին. հաղորդում է ԻՍՆԱ-ն:
Ահազանգելով կորոնավիրուսի բռնկման նոր ալիքի մասին դոկտ. Նադերին նշել է, որ իրավիճակի նորմալացման պատկերացումները կարող են աղէտալի հետեւանքներ ունենալ քանի, որ կորոնավիրուսի համավարակը շարունակում է վտանգ ներկայացնել մեր երկրի եւ խոշոր հաշւով՝ ամբողջ աշխարհի համար:
Նշելով, որ ընդհանրապէս սահմանափակումների վերացման հետեւանքների մեղմացումը պայմանաւորւած է զգօնութեան ամրապնդմանը միտւած գործողութիւններով՝ դոկտ. Թաւաքոլին, աւելացրել է, որ համավարակի 4-րդ ալիքի բռնկման նախադրեալներ են նկատւում, մասնաւորապէս՝ աւելացել են կորոնավիրուսային չհոսպիտալացւող դիմորդների քանակը:
Դոկտ. Թաւաքոլին նաեւ նշել է, որ 20 տարեկանից ցածր անձանց տարիքային խմբի մօտ արձանագրւել է կորոնավիրուսի վարակման դէպքերի աճ: