Հա

Քաղաքական

25/01/2021 - 13:20

«Թոյլ չենք տայ, որ ԴԱԷՇ-ը վերակազմաւորւի». ԱԳՆ խօսնակ

Իրանը, իր դաշնակիցների հետ միասին, թոյլ չի տայ, որ ԴԱԷՇ-ը վերակազմաւորւի Իրաքում եւ այլ երկրներում: Այս մասին լրագրողների հետ շաբաթական հանդիպման ժամանակ յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն:

«alikonline.ir» - Իրանը, իր դաշնակիցների հետ միասին, թոյլ չի տայ, որ ԴԱԷՇ-ը վերակազմաւորւի Իրաքում եւ այլ երկրներում: Այս մասին լրագրողների հետ շաբաթական հանդիպման ժամանակ յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով վերջին օրերին Իրաքում տեղի ունեցած ահաբեկչական յարձակումին ԱԳՆ մամլոյ խօսնակն ասել է. «Մենք խոր, պատմական եւ բազմաշերտ կապեր ունենք Իրաքի ժողովրդի հետ: Իրաքի ժողովրդի տառապանքը մեր տառապանքն է: Վերջին օրերին Իրաքում տեղի ունեցած ահաբեկչական միջադէպը մեզ վրայ նոյնպէս ազդեց: Սա ահաբեկչութեան գարշելի էութեան արտացոլումն է, որը, ոմանց կարծիքով, հնարաւոր է շահագործել»:

Նշելով, որ ակնյայտ է, որ կայ երրորդ կողմ, որը փորձում է նման գործողութիւններն օգտագործելով իրականցնել իր յետին նպատակները, Խաթիբզադէն յստակեցրել է. «Իրանը, իր դաշնակիցների հետ միասին, թոյլ չի տայ, որ ԴԱԷՇ-ը վերակազմաւորւի Իրաքում եւ այլ երկրներում»:

Խօսելով Իրանի տարածաշրջանային քաղաքականութեան մասին, ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչը նշել է, որ այն որեւէ փոփոխութիւն չի կրել. «Կարծում ենք, որ մեր առաջարկած մեխանիզմը լաւ առաջարկ է եւ յարմար ձեւաչափ՝ համագործակցութեան համար: Եթէ Սաուդական Արաբիան հեռանայ բռնութեան արատաւոր գործելաոճից եւ արտատարածաշրջանային ուժերի հետ համագործակցութիւնից, եւ դա արատացոլւի պաշտօնական Ռիադի խօսքերում եւ գործերում, ապա մենք կը պարզենք մեր ձեռքը եւ աւելի արդիւանւէտ քայլեր կը ձեռնարկենք»,- ասել է նա՝ յաւելելով, որ Սաուդական Արաբիային անհրաժեշտ է յաւելեալ խիզախութիւն եւ քաղաքական դիսկուրսի փոփոխութիւն:

Անդրադառնալով Միջուկային գործարքի թեմային, մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչութեան ներկայացուցիչը նշել է, որ դրա հետ կապւած չկայ որեւէ նորութիւն. «Մենք նախկինում յայտարարել ենք մեր դիրքորոշման մասին, իսկ դա այն է, որ մենք պէտք է ԱՄՆ-ի եւ միւս կողմերի կողմից պատժամիջոցների վերացման եւ համաձայնագրի արդիւնաւէտ իրականացման ականատեսը լինենք: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, Իրանի կողմից ոչինչ չի պատահի»,- յստակեցրել է Խաթիբզադէն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։