Հա

Քաղաքական

26/01/2021 - 13:30

«Կառավարութիւնը, պետական բիւջէն կառուցւածքային փոփոխութեան ենթարկելը համարում է՝ անընդունելի». Հանրապետութեան նախագահ

Պետական բիւջէն կառուցւածքային փոփոխութեան ենթարկելը անընդունելի ենք համարում: Այս մասին այսօր՝ յունւարի 26-ին, տնտեսական համակարգող յանձնաժողովի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Պետական բիւջէն կառուցւածքային փոփոխութեան ենթարկելը անընդունելի ենք համարում: Այս մասին այսօր՝ յունւարի 26-ին, տնտեսական համակարգող յանձնաժողովի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Պետական բիւջէի բովանդակութեան կազմման հարցին անդրադառնալով, Նախագահ Ռոհանին նշել է, որ այն կազմւած է՝ ազգային արտարժոյթի զարգացման, ժողովրդին անհրաժեշտ պարենային արտադրանքի գների վերահսկման, երկրի տնտեսական կայուն զարգացման ապահովման բաղադրիչներից:

Նախագահ Ռոհանին՝ յաւելելով, որ բիւջէի օրինագծի փոփոխմանը միտւած քայլերը կարող են ազդել գնաճի տեմպերին, նշել է, որ իրենք այն համարում են անընդունելի:

Անդրադառնալով կառավարութեան որդեգրած տնտեսական քաղաքականութեանը դոկտ. Ռոհանին նշել է, իր ղեկավարած կառավարութիւնը փորձել է կայունացնել շուկայական գները, չէզոքացնել տնտեսական ճգնաժամի հետեւանքները, եւ հակաիրանական առաւելագոյն ճնշման քաղաքականութեան ազդեցութիւնը՝ տնտեսութեան յարաբերական կայունութիւնը պահպանելու պլաններով:

Նախագահ Ռոհանին նաեւ յստակեցրել է, որ կտրականապէս դէմ է ժողովրդի կենսամակարդակը վատթարացնող, ժողովրդին անհրաժեշտ ապրանքատեսակների գները բարձացնող, հասարակութեանը անհանգստացնող, եւ ազգային արտարժոյթի արժեզրկմանը նպաստող ցանկացած ծրագրի իրականացման հետ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։