Հա

Քաղաքական

27/01/2021 - 10:15

«Հայաստանն Իրանի վաղեմի բարեկամն ու հարեւանն է». Զարիֆը` Երեւանում

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը Հայաստանին բնութագրել է որպէս Իրանի վաղեմի բարեկամն ու հարեւանը: Այս մասին Զարիֆը յայտարարել է «Զւարթնոց» օդանաւակայանում:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը Հայաստանին բնութագրել է որպէս Իրանի վաղեմի բարեկամն ու հարեւանը: Այս մասին Զարիֆը յայտարարել է «Զւարթնոց» օդանաւակայանում. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Հայաստանն Իրանի վաղեմի բարեկամն ու հարեւանն է: Նախորդ երկու կանգառների ժամանակ Բաքւում եւ Մոսկւայում ես խօսեցի բազմակողմ համագործակցութեան մասին, յատկապէս յունւարի 11-ին Մոսկւայում կայացած գագաթնաժողովից յետոյ՝ Փաշինեանի, Էլհամ Ալիեւի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ»,- ասել է նա՝ յաւելելով. «Հողը պատրաստ է տարածաշրջանի երկրների համագործակցութեան համար, յատկապէս՝ տնտեսական ոլորտում, եւ այդ համագործակցութիւնը կարող է յանգեցնել երկարաժամկէտ խաղաղութեան եւ կայունութեան»: 

«Պրն. Փաշինեանի եւ իմ գործընկերոջ՝ արտաքին գործերի նախարարի հետ Երեւանում անցկացւելիք հանդիպումներում ես մտադիր եմ քննարկել ինչպէս Իրանի եւ Հայաստանի միջեւ երկկողմ յարաբերութիւնները, այնպէս էլ տարածաշրջանում բազմակողմ համագործակցութիւնը»,- նշել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։