Մեկնարկել է աշխատանքային այցով Երեւանում գտնւող ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի եւ ՀՀ ԱԳ Նախարար Արա Այւազեանի հանդիպումը:
«alikonline.ir» - Մեկնարկել է աշխատանքային այցով Երեւանում գտնւող ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի եւ ՀՀ ԱԳ Նախարար Արա Այւազեանի հանդիպումը. հաղորդում է ԻՍՆԱ-ն:
Յիշեցնենք, որ ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի տարածաշրջանային երկրներ իրականացւող այցի առաջին կանգառը Բաքուն էր, այնուհետեւ նա այցելել է Մոսկւա, որից յետոյ ժամանել է Երեւան:
ԱԳ նախարարը տարածաշրջանային երկրներ իրականացնւող բանակցութիւնների ընթացքում քննարկումներ է ծաւալում տարածաշրջանում տնտեսական համագործակցութեան հեռանկարի, Ղարաբաղեան հիմնախնդրի եւ Իրանի համագործակցութեան հարցերի մասին՝ տարածաշրջանի վեց երկրների ձեւաչափով ստեղծւելիք պլատֆորմի շրջանակներում:
Հայաստանից յետոյ Զարիֆը կը մեկնի Վրաստան եւ Թուրքիա: