Հա

Քաղաքական

28/01/2021 - 12:00

«Երկրի ոչ նաւթային արտահանումներն այս տարւայ առաջին տաս ամիսներին կազմել են 28 միլիարդ դոլար». Նախագահ Ռոհանի

Երկրի ոչ նաւթային արտահանումներն այս տարւայ առաջին տաս ամիսներին կազմել են 28 միլիարդ դոլար: Այս մասին այսօր՝ յունւարի 28-ին գիւղատնտեսութեան ոլորտին վերաբերող մի շարք ազգային խոշոր նախագծերի շահագործման յանձնման արարողութեան ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Երկրի ոչ նաւթային արտահանումներն այս տարւայ առաջին տաս ամիսներին կազմել են 28 միլիարդ դոլար: Այս մասին այսօր՝ յունւարի 28-ին գիւղատնտեսութեան ոլորտին վերաբերող մի շարք ազգային խոշոր նախագծերի շահագործման յանձնման արարողութեան ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Իր ելոյթի ընթացքում Նախագահ Ռոհանին անդրադարձել է, մասնաւորապէս՝ վերջին տարիներին ժողովրդի ցուցաբերած դիմադրողականութեան բարձր մակարդակին՝ նշելով, որ հակաիրանական առաւելագոյն ճնշման քաղաքականութեանը ժողովուրդը հակադարձեց առաւելագոյն հանդուրժողականութեան դրսեւորման գործողութիւններով:

«Մեր ժողովրդի դէմ կիրառւած ճնշումն իր բնոյթով եզակի էր»,- նկատել է Նախագահը՝ յաւելելով, որ այնուամենայնիւ, Իրանի ժողովուրդը չընկրկեց թշնամու առջեւ:

Շնորհաւորելով ժողովրդին բարձր դիմադրողականութեան ցուցաբերման առիթով, դոկտ. Ռոհանին նշել է, որ վերջին տարիներին Իրանը, գտնւում էր պարտադրեալ տնտեսական պատերազմի պայմաններում:

Իր ելոյթի ընթացքում Նախագահ Ռոհանին նաեւ անդրադարձել է իր ղեկավարած կառավարութեան գործունէութեան, ամբողջ համակարգի եւ ժողովրդի ջանքերի արդիւնքով արձանագրւած տնտեսական զարգացման արդիւնաւէտութեանը, եւ Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 42-րդ տարեդարձին՝ այդ օրերի տնտեսական հասարակական, ինչպէս նաեւ՝ աշխարհաքաղաքական իրադրութիւններին:

Նշենք, որ գիւղատնտեսութեան ոլորտին վերաբերող աւելի քան 5 հազար 610 միլիարդ արժողութեան ազգային խոշոր նախագծերն ենթադրում են Գոլեստան նահանգի արեւմտեան եւ հիւսիս արեւելեան հատւածում բնական ռեսուրսների եւ ջրամատակարարման կառավարման, ոռոգման եւ ջրահեռացման ցանցի աւելի քան 3000 կարեւոր նախագծերի շահագործում:

Նախագծի արդիւնքով մեր երկրում ստեղծւում է աւելի քան 105,771 աշխատատեղ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։