Հա

Քաղաքական

30/01/2021 - 13:30

Զարիֆը Նախիջեւանում է

Տարածաշրջան կատարած այցի աւարտից յետոյ, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այցելել է Նախիջեւան:

«alikonline.ir» - Տարածաշրջան կատարած այցի աւարտից յետոյ, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այցելել է Նախիջեւան. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Նախիջեւան մուտք գործելուց յետոյ, Զարիֆն ասել է. «Տարածաշրջանի հինգ երկրներ կատարած այցի աւարտին եկել ենք Նախիջեւան՝ ղարաբաղեան պատերազմի աւարտից յետոյ տարածաշրջանում տարանցիկ տրանսպորտի հնարաւորութիւններն ու համագործակցութեան պայմանները քննարկելու համար»: 

Զարիֆը յոյս է յայտնել, որ տարածաշրջանային համագործակցութեան արդիւնքում, Իրանի եւ տարածաշրջանի միւս երկրների համար հնարաւոր կը լինի համագործակցել միմեանց հետ աւելի մեծ տարանցիկ համագործակցութեան եւ համակարգման ուղղութեամբ, եւ հիմք ստեղծել տարածաշրջանում կայուն խաղաղութեան հաստատման համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։