Հա

Քաղաքական

30/01/2021 - 13:40

«Տարւայ վերջին ամիսներին, կորոնավիրուսի 4-րդ ալիքի բռնկումը պէտք է զսպել». Նախագահ Ռոհանի

Տարւայ վերջին ամիսներին, կորոնավիրուսի 4-րդ ալիքի բռնկումը պէտք է զսպել: Այս մասին այսօր՝ յունւարի 30-ին, Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ յաւելելով, որ բոլոր միջոցառումները պէտք է կիրառել նոր ալիքի բռնկումը կանխարգելման նպատակով:

«alikonline.ir» - Տարւայ վերջին ամիսներին, կորոնավիրուսի 4-րդ ալիքի բռնկումը պէտք է զսպել: Այս մասին այսօր՝ յունւարի 30-ին, Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ յաւելելով, որ բոլոր միջոցառումները պէտք է կիրառել նոր ալիքի բռնկումը կանխարգելման նպատակով. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նախագահ Ռոհանին իր ելոյթի ընթացում Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 42-ամեակին, բահմանի 12-ի միջադէպերին անդրադառնալով նկատել է, որ Իրանի ժողովուրդը յեղափոխութեան տարիներին անհնարինը դարձրեց հնարաւոր՝ հաստատելով կրօնական եւ ժողովրդավարական նոր համակարգ:

Նշելով, որ մեր երկրում կորոնավիրուսի առաջին դէպքերի բացայայտումից մէկ տարի է անցնում, Նախագահ Ռոհանին շեշտել է, որ դեռեւս չի վերացել համավարակի սպառնալիքը եւ պէտք է վիրուսի տարածումը հսկողութեան տակ պահել, որպէսի հասնենք նոր դէպքերի գրանցման էական կրճատմանը:

Ըստ դոկտ. Ռոհանիի՝ նոր ալիքի բռնկման հաւանականութիւնը, բնականաբար, առկայ է, մասնաւորապէս՝ Նոռուզի ֆոնին, պէտք է բարձրացնել զգօնութիւնը՝ խստացւած սահմանափակումներից եւ նոր ալիքի ձեւաւորումից խուսափելու համար:

Հանրապետութեան նախագահն իր ելոյթի ընթացքում նաեւ նկատել է, որ կորոնավիրուսի հետեւանքներն ինչպէս ամբողջ աշխարհի, այնպէս էլ մեր երկրի վրայ էական ազդեցութիւն են թողել, սակայն, դրանց չէզոքացմանն ուղղւած քայլերում ի տարբերութիւն ամբողջ աշխարհի, մենք բախւել ենք մեր երկրի դէմ սահմանւած առաւելագոյն ճնշման քաղաքականութեան, եւ ամենադաժան պատժամիջոցների արգելքներին:

Նա նաեւ նշել է, որ բոլոր խոչընդոտներով հանդերձ, համավարակի տարածման կանխարգելման եւ դրա հետեւանքների չէզոքացման ցուցանիշներում մեր երկիրը աննախադէպ առաջընթաց է արձանագրել՝ ե՛ւ համավարակի տարբեր ոլորտներին հասցւած հետեւանքների զսպման, ե՛ւ դրանց չէզոքացման, ե՛ւ խոշոր հաշւով՝ տնտեսութեան ակտիւութիւնը բալանսաւորման` դրան նոր թափ հաղորդման հարցերում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։