Հա

Քաղաքական

31/01/2021 - 10:20

Իսլ. յեղափոխութեան առաջնորդն այցելել է Էմամ Խոմէյնիի դամբարան եւ նահատակների պանթէոն

Այգեբացի տասնօրեակի մեկնարկի եւ Իսլ. յեղափոխութեան փառահեղ յաղթնակի 42-ամեակին ընդառաջ, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ, այաթ. Սէյէդ Ալի Խամենէին այսօր՝ յունւարի 31-ին այցելել է Էմամ Խոմէյնիի դամբարան եւ նահատակների գերեզմանոց:

«alikonline.ir» - Այգեբացի տասնօրեակի մեկնարկի եւ Իսլ. յեղափոխութեան փառահեղ յաղթնակի 42-ամեակին ընդառաջ, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ, այաթ. Սէյէդ Ալի Խամենէին այսօր՝ յունւարի 31-ին այցելել է Էմամ Խոմէյնիի դամբարան եւ նահատակների գերեզմանոց:

Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ, Էմամ Խոմէյնիի դամբարանում այաթ. Խամենէին յարգանքի տուրք է մատուցել հանգուցեալ Էմամի յիշատկին եւ աղօթել է նրա հոգու խաղաղութեան համար:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդն այցելել է նաեւ նահատակներ Բեհեշթիի, Ռաջայիի, Բահոնարի եւ 7 թիրի նահատակների, ինչպէս նաեւ՝ նահատակների պանթէոնում ամփոփւած այլ նահատակների շիրիմներին եւ խնկարկել նրանց յիշատակը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։