Հա

Քաղաքական

31/01/2021 - 13:30

«Իսլամական Հանրապետութիւնն ընչազուրկների հովանաւորն է». Նախագահ Ռոհանի 

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ յունւարի 31-ին տեսակապի միջոցով մասնակցել է Հիւսիսային Խորասան եւ Քուրդիստան նահանգներում ջրամատակարարման եւ էլեկտրաէներգիայի 13 խոշոր նախագծերի շահագործման յանձնման արարողութեանը:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ յունւարի 31-ին տեսակապի միջոցով մասնակցել է Հիւսիսային Խորասան եւ Քուրդիստան նահանգներում ջրամատակարարման եւ էլեկտրաէներգիայի 13 խոշոր նախագծերի շահագործման յանձնման արարողութեանը. հաղորդում է ԻՌՆԱ-ն: 

Իր ելոյթի ընթացքում Հանրապետութեան նախագահը յիշատակելով 1357 թւականի բահմանի 12-ին Իրան վերադարձից յետոյ, անվճար ջրամատակարարման եւ էլեկտրաէներգիայի մասին Էմամ Խոմէյնիի տւած խոստումն ասել է. «12-րդ կառավարութիւնը հպարտ է, որ պատասխանատուների, էներգետիկայի եւ նաւթի նախարարութիւնների ջանքերի շնորհիւ, այսօր կարողացաւ անվճար էլեկտրաէներգիա, ջուր եւ գազ մատակարարել հասարակութեան առաւել խոցելի խաւերին եւ իրականցնել Էմամի տեսլականը»: 

Անդրադառնալով շահագործման յանձնւած նախագծերին դոկտ. Ռոհանին նշել է, որ կառավարութեանը յաջողւել է մեծ աշխատանք իրականացնել՝ ապացուցելով, որ Իսլ. յեղափոխութիւնը միայն քաղաքական բնոյթի չէ, կարեւորում է ժողովրդի, յատկապէս՝ խոցելի խաւերի կենսապահովման հարցը, եւ Իսլամական Հանրապետութիւնն ընչազուրկների հովանաւորն է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։