Հա

Քաղաքական

01/02/2021 - 12:40

««Թալիբան»-ի հետ բանակցութիւնները կայացել է Աֆղանստանի կառավարութեան իմացութեամբ». ԱԳՆ խօսնակ

Իրանի կառավարութիւնը ոչ միայն պաշտօնական յարաբերութիւնների մէջ է Աֆղանստանի կառավարութեան հետ, այլ, նաեւ, այն երկիրն է, որն ի տարբերութիւն որոշ երկրների աջակցում է նրանց նւաճումներին: Այս մասին այսօր՝ փետրւարի 1-ին, շաբաթական մամլոյ ասուլիսի ընթացքում յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն՝ յաւելելով, որ «Թալիբան»-ի հետ բոլոր մակարդակի բանակցութիւններն անցել են Աֆղանիստանի կառավարութեան իմացութեամբ:

«alikonline.ir» - Իրանի կառավարութիւնը ոչ միայն պաշտօնական յարաբերութիւնների մէջ է Աֆղանստանի կառավարութեան հետ, այլ, նաեւ, այն երկիրն է, որն ի տարբերութիւն որոշ երկրների աջակցում է նրանց նւաճումներին: Այս մասին այսօր՝ փետրւարի 1-ին, շաբաթական մամլոյ ասուլիսի ընթացքում յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն՝ յաւելելով, որ «Թալիբան»-ի հետ բոլոր մակարդակի բանակցութիւններն անցել են Աֆղանիստանի կառավարութեան իմացութեամբ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Սայիդ Խաթիբզադէն մամլոյ ասուլիսի ընթացքոմ անդրադարձել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի Հարաւային Կովկասի երեք երկրներ, Ռուսաստան, Թուրքիա, ինչպէս նաեւ՝ Նախիջեւան կատարած այցի արդիւնքներին՝ նշելով, որ նախարար Զարիֆը այն համարել է իր նախարարութեան տարիների ամենաարդիւնաւէտ ուղեւորութիւնը:

Ըստ ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցչի՝ Զարիֆի աշխատանքային ուղեւորութեան արդիւնքներից էր Մոսկւայի հետ տեղեկատւական ոլորտի համաձայնագիրը, տարածաշրջանային համագործակցութիւնների ընդլայնման քննարկումների ծաւալումը, տարածաշրջանային կայուն խաղաղութեանը միտւած քայլերի ծրագրումը, երկկողմ եւ բազմակողմ յարաբերութիւնների խորացումը, եւ Իրանի ներկայացրած 3+3 աշխատանքային պլատֆորմի ձեւաւորման գաղափարի շուրջ ծաւալւած քննարկումները:

Իրանի եւ «Թալիբան»-ի միջեւ անցկացւած հանդիպումների արդիւնքներն ամփոփելով՝ Խաթիբզադէն նկատել է, որ «Թալիբան»-ը Աֆղանստանի իրականութեան մի մասնիկն է, եւ այդ խմբաւորման ներկայացուցիչները շարունակում են պաշտօնական բանակցութիւններ վարել Աֆղանստանի կառավարութեան հետ:

Ինչ վերաբերում է «Թալիբան»-ի ներկայացուցիչների այցին Իրան, Խաթիբզադէն նշել է, որ դա տեղի է ունեցել Աֆղանստանի կառավարութեան իմացութեան եւ խորհրդակցութեան պայմաններում, եւ տեղի է ունեցել «Թալիբան»-ի եւ Աֆղանստանի կառավարութեան միջեւ բանակցութիւնների արդիւնքում:

«Մենք շարունակում ենք աջակցել միջաֆղանական երկխօսութեան ծաւալմանը, եւ դրան միտւած քաղաքականութեանը»,- յստակեցրել է նա:

Խաթիբզադէն մամլոյ ասուլիսի ընթացքում նաեւ անդրադարձել է Դոնալդ Թրամփի պաշտօնավարումը՝ նոր հնարաւորութիւն դիտարկելու որոշ հարւեւանների մօտ ձեւաւորւած աքսիոմին՝ նշելով, որ պէտք է հրաժարւել նման մօտեցումներից:

«Սաուդական Արաբիան դադարեցնելով Եմէնի դէմ պատերազմական սադրանքները, եւ վերադառնալով տարածաշրջանային խաղաղութեան ու կայուն բանակցութիւնների հարթակ՝ այդ պատրանքից հրաժարւելու եւ սխալները սրբագրելու առիթ է կարող ունենալ»,- նշել է Խաթիբզադէն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։