Հա

Քաղաքական

02/02/2021 - 12:00

«Պէտք է պահպանել բիւջէի նախագծի ընդհանուր տրամաբանութիւնը». Նախագահ Ռոհանի

Բիւջէի նախագծի բովանդակութիւնը էական փոփոխութեան ենթարկելը կարող է բացասական ազդեցութիւն թողնել ժողովրդի կենսամակարդակի վրայ՝ շեղելով տնտեսութեան կայուն զարգացման միտումը: 

«alikonline.ir» - Բիւջէի նախագծի բովանդակութիւնը էական փոփոխութեան ենթարկելը կարող է բացասական ազդեցութիւն թողնել ժողովրդի կենսամակարդակի վրայ՝ շեղելով տնտեսութեան կայուն զարգացման միտումը: Այս մասին այսօր՝ փետրւարի 2-ին, Տնտեսական համակարգող յանձնաժողովի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ յաւելելով, որ դա կարող է ազդել նաեւ՝ տնտեսութեան կառավարման գործընթացին:

Նախագահին ներկայացւած ընթացիկ տարւայ բիւջէի նախագծի բարեփոխման զեկոյցից յետոյ նա նշել է, որ պէտք է խուսափել բիւջէի օրինագծի ընդհանուր տրամաբանութիւնը փոփոխութեան ենթարկելուց՝ պահպանելով նախագծի ցուցանիշների կազմման առանձնայատկութիւնները, այդ թւում՝ ազգային արժոյթի ամրապնդման, հասարակական աջակցութեան, եւ ժողովրդի պարենային անվտանգութեան ապահովման ծրագրերը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։