Հա

Քաղաքական

02/02/2021 - 13:20

«Պատւաստումը կը սկսենք բահամնի վերջին». Նախագահ Ռոհանի

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին յոյս է յայտնել, որ կորոնավիրուսի դէմ պատւաստումը հնարաւոր կը լինի սկսել բահամն ամսւայ վերջին:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին յոյս է յայտնել, որ կորոնավիրուսի դէմ պատւաստումը հնարաւոր կը լինի սկսել բահամն ամսւայ վերջին: Այս մասին նա յայտարարել է այսօր՝ փետրւարի 2-ին Կրթութեան եւ Մշակութային ժառանգութեան նախարարութիւնների ազգային նշանակութեան երկու նախագծերի շահագործման յանձնման արարողութեան ժամանակ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Մի քանի միլիոն դոզա արտասահմանեան արտադրութեան պատւաստանիւթ կը ներկրւի, եւ յուսով ենք, որ ամռանը ներքին արտադրութեան պատւաստանիւթը շուկայ կը մտնեն, եւ մարդիկ կը կարողանան օգտագործել դրանք, ուստի յաջորդ տարի իրավիճակն անկասկած այլ կը լինի, այդուհանդերձ ժողովրդի համագործակցութիւնը անհրաժեշտ սկզբունքն է»,- ասել է Nախագահը՝ յոյս յայտնելով, որ բահման ամսւայ աւարտին հնարաւոր կը լինի սկսել պատւաստումները:

«Հէնց որ բժշկական անձնակազմը եւ բարձր ռիսկային գօտում յայտնւած անձինք պատւաստում ստանան, իրավիճակն ամբողջութեամբ կը փոխւի»,- ասել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։