Հա

Քաղաքական

02/02/2021 - 13:30

Խորհրդարանը դէմ է քւէարկել 1400 թւականի բիւջէի նախագծին

Իսլ. խորհրդարանը դէմ է քւէարկել 1400 թւականի պետբիւջէի նախագծին:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանը դէմ է քւէարկել 1400 թւականի պետբիւջէի նախագծին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Պատգամաւորները ձայների 99 կողմ, 148 դէմ եւ 12 ձեռնպահ յարաբերակցութեամբ մերժել են կառավարութեան կողմից ներկայացւած 1400 թւականի պետական բիւջէի նախագիծը:

Նշենք, որ քւէարկութեան նախօրէին խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը յայտարարել էր, որ պետբիւջէի նախագծի ընդհանրութեան հաստատման դէպքում խորհրդարանը կանցնի դրա մանրամասնութիւնների քննարկմանը, այլապէս նախագիծը կը վերադարձւի կառավարութեան:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։