Հա

Քաղաքական

03/02/2021 - 12:40

«Իսլ. յեղափոխութեան ձեռքբերումներից կանանց դերակատարութեան պաշտպանւածութիւնն է». Ռոհանի

Իսլ. յեղափոխութեան իրաւաչափութեան, ցուցանիշներից կանանց դերակատարութեան ամրագրման սկզբունքի պաշտպանւածութիւնն է: Այս մասին այսօր՝ փետրւարի 3-ին, կառավարութեան նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան իրաւաչափութեան, ցուցանիշներից կանանց դերակատարութեան ամրագրման սկզբունքի պաշտպանւածութիւնն է: Այս մասին այսօր՝ փետրւարի 3-ին, կառավարութեան նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Դոկտ. Ռոհանին կանանց օրւայ տօնի ֆոնին՝ անդրադարձել է կանանց դերի մեծացմանն ուղղւած քայլերին, Իսլ. յեղափոխութեան յաղթանակի կերտման գործում կանանց ներգրաււածութեանը, եւ ներդրած աւանդին՝ նշելով, որ ինչպէս շրջադարձային այդ փուլում, այնպէս էլ դրանից յետոյ մեր երկրում մեծ է եղել կանանց դերակատարութիւնը:

«Հասարակութեան լայն շրջանակներում անհրաժեշտ է ապահովել կանանց ներգրաււածութիւնը»,- յստակցրել է նա՝ նկատելով, որ իր ղեկավարած կառավարութեան գործունէութեան առաջին տարիներին, կառավարման ոլորտի միջին եւ վերին օղակներում պաշտօններ զբաղեցնող կանանց ցուցանիշը 5 տոկոս էր, մինչդեռ վերջին տարիներին այդ ցուցանիշը աճել է՝ հասնելով 25 տոկոսի:

Դոկտ. Ռոհանին յստակեցրել է, որ մենք տարբեր պլաններով անդրադարձել ենք ինստիտուցիոնալ առումով կանանց ներգրաււածութեան բարձրացմանը եւ ձգտել ենք ապահովել կանանց 30 տոկոսանոց ներգրաււածութիւն:

Դոկտ. Ռոհանին նաեւ իր ելոյթի ընթացքում մերժել է խտրականութեան դրսեւորումներն, ընդգծելով՝ հասարակական կեանքն ընդգրկող ոլորտներում կրօնական, գենդերային եւ այլ ոլորտի խտրականութիւնների բացառման, եւ տարբեր խաւերի իրաւունքների պաշտպանութեան եւ առաջխաղացման ծրագրերի իրականացման անհրաժեշտութիւն:

Նա նաեւ աննախադէպ է որակել իր ղեկավարած կառավարութեան տարիներին կին դեսպանների նշանակումները:

Դոկտ. Ռոհանին իր ելոյթի ընթացքում նաեւ մերժել է Իրանում կանանց իրաւունքների ոտնահարման մասին շրջանառւող հակաիրանական պրոպագանդան՝ նշելով, որ դրանք թշնամիների ծրագրերից են, եւ իսլամական յեղափոխութիւնը եւ կրօնը ամրագրել է կանանց իրաւունքները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։