Հա

Քաղաքական

03/02/2021 - 13:40

Շամխանին բարձր է գնահատել Դոնալդ Թրամփի եւ Մայք Պոմպէոյի նկատմամբ՝ պատժամիջոցների սահմանման իրաքեան նախաձեռնութիւնը

Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիին այսօր՝ փետրւարի 3-ին ընդունել է աշխատանքային այցով Իրան ժամանած Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հոսէյնին:

«alikonline.ir» - Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիին այսօր՝ փետրւարի 3-ին ընդունել է աշխատանքային այցով Իրան ժամանած Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հոսէյնին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ալի Շամխանին հանդիպման ընթացքում նշել է, որ երկու հարեւան պետութիւնների՝ Իրանի եւ Իրաքի անվտանգութեան եւ կայունութեան համակարգման հարցերը փոխկապակցւած են՝ աւելացնելով, որ Իրաքի կառավարութեան հզօրացումը կը նպաստի տարբեր ոլորտների խնդիրների լուծմանը, այդ թւում՝ քաղաքական, տնտեսական եւ անվտանգութեան հարցերի կարգաւորմանը:

Տարածաշրջանային անկայութեան հիմնական պատճառը Ալի Շամխանին համարել է օտար ուժերի, մասնաւորապէս՝ ԱՄՆ-ի ներկայութիւնը:

ԱՄՆ զօրքերի դուրս բերմանն ուղղւած՝ Իրաքի խորհրդարանի օրինագծի հաստատմանն անդրադառնալով, Իրանի ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղարը նշել է, որ անհրաժեշտ է անյապաղ գործադրել այդ օրէնքը, ինչը նրա համոզմամբ՝ կօգնի տարածաշրջանից նրանց դուրս բերմանը:

Շամխանին բարձր է գնահատել Դոնալդ Թրամփին եւ Մայք Պոմպէոյի նկատմամբ պատժամիջոցների սահմանման իրաքեան նախաձեռնութիւնը՝ յստակեցնելով, որ չպէտք է անպատասխան թողնել գեներալ Սոլէյմանիի եւ Աբումահդի Ալ-Մոհանդեսի սպանութիւնները՝ ամենաբարձր մակարդակի իրաւական պատասխանատւութեան ենթարկման անհրաժեշտութեամբ:

Նա նաեւ յաւելել է, որ Իրանի հետ յարաբերութիւնների ընդլանումը Իրաքի արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւններից է:

Նշենք, որ Իրաքի ԱԳ նախարարը աւելի վաղ հանդիպել էր նաեւ ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հետ:

Յիշեցնենք, որ Իրաքի ԱԳ նախարարը Իրան է ժամանել այսօր՝ վաղ առաւօտեան: Նրա ուղեւորութեան գրաֆիկում ընդգրկւած են հանդիպումներ մի շարք իրանցի բարձրաստիճան պետական պաշտօնեաների հետ՝ երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի քննարկմուների ծաւալման առնչութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։