Հա

Քաղաքական

04/02/2021 - 11:10

«Այսօր Իրան կը հասնի կորոնավիրուսի դէմ ռուսական արտադրութեան պատւաստանիւթի առաջին խմբաքանակը». Աւիացիայի կազմակերպութեան խօսնակ

«Mahan Air» աւիաընկերութեան առաքմամբ՝ այսօր փետրւարի 4-ին, Իրան կը հասնի կորոնավիրուսի դէմ ռուսական արտադրութեան պատւաստանիւթի առաջին խմբաքանակը: 

«alikonline.ir» - «Mahan Air» աւիաընկերութեան առաքմամբ՝ այսօր փետրւարի 4-ին, Իրան կը հասնի կորոնավիրուսի դէմ ռուսական արտադրութեան պատւաստանիւթի առաջին խմբաքանակը: Այս մասին յայտարարել է Իրանի աւիացիայի կազմակերպութեան խօսնակ Մոհամմադ Հասան Զիբախշը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նա նշել է, որ յատուկ ծառայութիւնների, այդ թւում՝ ԱՆ նախարարութեան եւ Աւիացիայի կազմակերպութեան ներկայացուցիչների միջոցով, եւ անվտանգութեան կանոնների պահպանման պայմաններում կապահովւի պատւաստանիւթի տեղափոխման ընթացակարգերը:

Կորոանվիրուսի դէմ պատւաստանիւթը՝ Ռուսաստանից Իրան տեղափոխելուն ուղղւած քայլերին անդրադառնալով, նա նշել է, որ տեղափոխումն իրականացւելու է պատւաստանիւթի առաքմանն անհրաժեշտ միջազգային բոլոր չափորոշիչների համապատասխանեցման պայմաններում:

««Mahan Air» աւիաընկերութիւնը ունի պատւաստանիւթի բեռնափոխադրման անհրաժեշտ բոլոր պայմանները»,- յստակեցրել է նա:

Յիշեցնենք, որ Ռուսական «Sputnik V» պատւաստանիւթի արդիւանւէտութեան հաստատումից յետոյ յունւարի 29-ին Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրւել է գնման եւ համատեղ արտադրութեան մասին պայմանագիր:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։