Հա

Քաղաքական

04/02/2021 - 12:30

«Արդարադատութեան միջազգային դատարանի վարոյթի ընդունումը Իրանի ժողովրդի հզօրութեան վկայութիւնն է». Հասան Ռոհանի

Ըննդէմ ԱՄՆ-ի ներկայացւած դատի հարցով, Արդարադատութեան միջազգային դատարանի ընդունած վարոյթը վկայում է Իրանի ժողովրդի հզօրութեան մասին: Այս մասին այսօր առեւտրի եւ հանքարդիւնաբերութեան ոլորտին վերաբերող մի շարք ազգային խոշոր նախագծերի շահագործման յանձնման արարողութեան ընթացքում յայտարարել է Հանրպետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Ըննդէմ ԱՄՆ-ի ներկայացւած դատի հարցով, Արդարադատութեան միջազգային դատարանի ընդունած վարոյթը վկայում է Իրանի ժողովրդի հզօրութեան մասին: Այս մասին այսօր առեւտրի եւ հանքարդիւնաբերութեան ոլորտին վերաբերող մի շարք ազգային խոշոր նախագծերի շահագործման յանձնման արարողութեան ընթացքում յայտարարել է Հանրպետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ անդրադառնալով ՄԱԿ-ի բարձրագոյն ատեանի դատական որոշմանը, ըստ որի՝ դատարանը վարոյթ է ընդունել 1955 թւականին հաստատւած ԱՄՆ-ի երկկողմ համաձայնագրի խախտումները քննելու հարցով՝ նշել է, որ դա Իրանի ժողովրդի արձանագրած հերթական դիւանագիտական յաղթանակի վկայութիւնն է:

Դոկտ. Ռոհանին իր ելոյթի ընթացքում նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում էր ծնկի բերել իրանցիներին, մինչդեռ, Իրանի ժողովուրդը շարունակում է յաղթանակներ եւ առաջընթաց արձանագրել այդ ճակատում:

Հանրապետութեան նախագահը նաեւ նշել է, որ Իրանի ժողովրդի ցուցաբերած դիմադրութիւնը, ԱՄՆ-ի նկատմամբ մեր դիւանագէտների յաղթանակի պատճառը դարձաւ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։