Հա

Քաղաքական

06/02/2021 - 13:40

«Ընթացիկ շաբաթ կը մեկնարկեն կորոնավիրուսի դէմ պատւաստումները». Նախագահ Ռոհանի

Այս շաբաթ կը մեկնարկեն կորոնավիրուսի դէմ պատւաստումները: Այս մասին այսօր Կորոնավիրուսի դէմ ազգային շտաբի նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ յաւելելով, որ պատւաստման հնարաւորութիւն կը տրւի բարձր ռիսկային խմբի անդամներին, այդ թւում՝ բուժաշխատողներին, բարձր տարիքային խմբին, խրոնիկ հիւանդութիւններ ունեցողներին:

«alikonline.ir» - Այս շաբաթ կը մեկնարկեն կորոնավիրուսի դէմ պատւաստումները: Այս մասին այսօր Կորոնավիրուսի դէմ ազգային շտաբի նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ յաւելելով, որ պատւաստման հնարաւորութիւն կը տրւի բարձր ռիսկային խմբի անդամներին, այդ թւում՝ բուժաշխատողներին, բարձր տարիքային խմբին, խրոնիկ հիւանդութիւններ ունեցողներին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Դոկտ. Ռոհանին իր ելոյթի ընթացքում անդրադարձել է կորոնավիրուսային մարտահրաւէրներին եւ կառավարութեան դիմակայած դժւարութիւններին՝ նշելով, որ համավարակի դէմ պայքարի լաւագոյն մեթոդը շարունակում է մնալ վիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների իրականացումը, սոցիալական հեռաւորութեան պահպանումը, եւ, առհասարակ հակահամաճարակային միջոցառումների արդիւնաւէտ իրականացումը:

Հակահամաճարակային միջոցառումների պահպանման մակարդակին անդրադառնալով դոկտ Ռոհանին նկատել է, որ միջոցառումների պահպանման մակարդակը անկման միտում է արձանագրել, ինչը նրա հաւաստացմամբ՝ խիստ մտահոգիչ է:

Միջոցառումների պահպանման մակարդակի նւազման օրինաչափութիւնը ըստ դոկտ. Ռոհանիի՝ փաստում է, որ դրան անմիջապէս յաջորդում է համավարակի տարածման տեմպերի աճը:

Դոկտ. Ռոհանին նաեւ նշել է, որ եթէ անգամ բոլոր քաղաքացիները պատւաստման ենթարկւեն, այդուհանդերձ, դրա արդիւնաւէտութիւնը 100 տոկոս չէ, եւ այն պէտք է իրականացնել 6 ամսեայ դեղաչափերով, հետեւաբար՝ անհրաժեշտ է պատրաստւել հակահամաճարակային միջոցառումների արդիւնաւէտ իրականացման շարունակականութեան ապահովմանը առնւազն մինչեւ 1 տարի:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։