Հա

Քաղաքական

07/02/2021 - 09:50

«Մենք վճռականօրէն կը պատասխանենք Իսրայէլի ցանկացած սպառնալիքին». Թախթ Ռաւանչին՝ ՄԱԿ-ին ուղղւած նամակում

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին եւ անվտանգութեան խորհրդի գործող նախագահին ուղղւած նամակում նախազգուշացրել է իսրայէլական ռեժիմի սադրիչ եւ ռազմատենչ յայտարարութիւնների մասին՝ նշելով, որ Իրանը վճռականօրէն կը պատասխանի Իսրայէլի ցանկացած սպառնալիքին:

«alikonline.ir» - ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին եւ անվտանգութեան խորհրդի գործող նախագահին ուղղւած նամակում նախազգուշացրել է իսրայէլական ռեժիմի սադրիչ եւ ռազմատենչ յայտարարութիւնների մասին՝ նշելով, որ Իրանը վճռականօրէն կը պատասխանի Իսրայէլի ցանկացած սպառնալիքին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Վերջերս իսրայէլական ռեժիմը ոչ միայն ակտիւացրել է իր սադրիչ եւ ռազմատենչ հռետորաբանութիւնը Իրանի Իսլամական Հանրապետութեան դէմ, այլեւ ակտիւօրէն փորձում է պլանաւորել Իրանի դէմ իր թշնամական սպառնալիքների իրագործումը:

Նման սպառնալիքների վերջին օրինակը Իսրայէլի զինւած ուժերի ԳՇ-ի պետի կողմից 2021 թւականի յունւարի 26-ին արւած յայտարարութիւնն է, որում, Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերեալ կեղծ պնդումներից բացի, նա ասել է. «Իրանի դէմ գոյութիւն ունեցող ծրագրերից բացի, իսրայէլցի զինւած ուժերը պատրաստում են մի շարք գործնական պլաններ՝ դրանք յաջորդ տարում ընդլայնելու համար, քանի որ այդ ծրագրերը պէտք է սեղանի վրայ լինեն»: 

Այս սպառնալիքները ՄԱԿ-ի կանոնադրութեան 2-րդ յօդւածի կոպիտ խախտում են, եւ հաշւի առնելով տարածաշրջանի երկրների վրայ յարձակւելու այս ռեժիմի մութ պատմութիւնը` անհրաժեշտ է միջազգային հանրութեան կողմից համապատասխան արձագանք»:

Իրանցի բարձրաստիճան դիւանագէտը նախազգուշացնելով Իսրայէլի վարչակազմի կողմից Իրանի Իսլամական Հանրապետութեան դէմ ցանկացած ռազմական գործողութեան մասին՝ յստակեցրել է. «Մենք մեզ վերապահում ենք իսրայէլական ռեժիմի կողմից ցանկացած սպառնալիքի կամ անօրինութեան դէմ վճռականօրէն պաշտպանւելու բնորոշ իրաւունքը: Միանգամայն յստակ է, որ իսրայէլական ռեժիմը պէտք է լիովին պատասխանատւութիւն կրի իր անսանձ ու սխալ գործողութիւնների հետեւանքների համար»: 

«Ունենալով միջազգային խաղաղութեան եւ անվտանգութեան պահպանման առաջնային պատասխանատւութիւն՝ Անվտանգութեան խորհուրդը պէտք է դիմակայի իսրայէլական ռեժիմի ապակայունացնող քաղաքականութեանը եւ սադրիչ գործողութիւններին եւ ստիպի նրան զերծ մնալ տարածաշրջանի դէմ իր վտանգաւոր ծրագրերից»,- եզրափակել է Թախթ Ռաւանչին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։