Հա

Քաղաքական

07/02/2021 - 12:20

«Բիւջէի նախագծի փոփոխութիւնները շուտով կը ներկայացւեն Իսլ. խորհրդարանին». Հանրապետութեան նախագահ

Բիւջէի նախագծի փոփոխութիւնները շուտով կը ներկայացւեն Իսլ. խորհրդարանին: Այս մասին՝ այսօր փետրւարի 7-ին, տնտեսական համակարգող յանձնաժողովի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Բիւջէի նախագծի փոփոխութիւնները շուտով կը ներկայացւեն Իսլ. խորհրդարանին: Այս մասին՝ այսօր փետրւարի 7-ին, տնտեսական համակարգող յանձնաժողովի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ըստ դոկտ. Ռոհանիի՝ բիւջէի նախագծի պրոցեսի հաստատման ձգձգումները կարող են վնասել տնտեսութեանը:

«Կառավարութիւնը շարունակում է վճռական եւ գործուն ծրագրեր իրականացնել՝ եռեակ ուժերի հետ համագործակցելուն միտւած»,- նշել է նա, այնուամենայնիւ, աւելացնելով, որ հակաիրանական տնտեսական պատերազմի ճնշումների առկայութեան պայմաններում պէտք է հեռու մնալ տնտեսութեանը վնաս հասցնելուն ուղղւած ցանկացած քայլից, այդ թւում՝ բիւէջի նախագծի հաստատման ձգձգումներից:

Հանրապետութեան նախագահը նաեւ շեշտել է, որ իրենք կառուցողական երկխօսութիւն են վարում Իսլ. խորհրդարանի պատգամաւորների հետ՝ բիւջէի նախագծի համալրման եւ վերամշակման հարցերով՝ յաւելելով, որ նախագիծը մշակւել է երկրի տնտեսական եւ հասարակական պահանջների նկատառումներով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։