Հա

Քաղաքական

07/02/2021 - 13:50

«ԱՄՆ-ն պէտք է գործնականում չեղարկի Իրանի դէմ բոլոր պատժամիջոցները». Այաթ. Խամենէին՝ Միջուկային գործարքին վերադառնալու Իրանի նախապայմանի մասին

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին՝ այսօր փետրւարի 7-ին, հանդիպել է բանակի օդուժի մի շարք հրամանատարների եւ բարձրաստիճան պաշտօնեաների հետ:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին՝ այսօր փետրւարի 7-ին, հանդիպել է բանակի օդուժի մի շարք հրամանատարների եւ բարձրաստիճան պաշտօնեաների հետ. Հաղորդում է Leader.ir-ը:

Հանդիպման ընթացքում այաթ. Խամենէին՝ 19 բահմանի միջադէպերը համարել է յեղափոխութեան առաջնորդ Էմամ Խոմէյնիի հետ գործընկերների   հաւատարմութեան վերահաստատման շրջադարձայն պատմական փուլ՝ նշելով, որ այն յեղափոխութեան յաղթանակի կերտման կարեւոր գործօններից մէկն էր:

Նա իր ելոյթի ընթացքում նշել է, որ յեղափոխութեան յաղթական ընթացքի շարունականութեան ապահովման համար անհրաժեշտ է պահպանել՝ տարբեր ոլորտներում ժողովրդի ներգրաււածութիւնը, անդադար ջանքերով աշխատել, ապահովել համընդհանուր միասնականութիւնը եւ համախմբւածութիւնը, մասնաւորապէս՝ պահպանել անքակտելի մոբիլիզացումը պատասխանատուների շրջանակում, ամրապնդել աստւածային հաւատը, խոստումը, ինչպէս նաեւ՝ զարգացնել ազգային ինքնիշխանութեան պահպանման բոլոր բաղադրիչները:

Նա իր արտայայտութիւնների մէկ այլ բաժնում անդրադառնալով ԱՄՆ-ում ընթացող վերջին զարգացումներին, եւ նախկին նախագահ Դոնալդ Թրամփ կրած պարտութեանը՝ այն համարել է ամերիկացիների խայտառակութեան, նրանց պարտութեան, այդ երկրում հասարակական կարգերի փլուզման իրադարձութիւն:

Անդրադառնալով Միջուկային համապարփակ համաձայնագրի առնչութեամբ եւոպական երկրների եւ ԱՄՆ-ի առաջնորդների հնչեցրած վերջին արտայայտութիւններին այաթ. Խամենէին յստակեցրել է, որ նրանք նախապայմաններ թելադրելու իրաւունք չունեն՝ քանի որ հէնց իրենք են լքել Միջուկային գործարքը, հետեւաբար, այժմ, նախապայմաններ թելադրողը գործարքին հաւատարիմ եղած կողմն է՝ Իրանը:

«Իրանը միայն այն դէպքում կը վերադառնայ Միջուկային գործարքին, երբ ԱՄՆ-ն գործանականում վերադառնայ գործարքին՝ չեղարկի բոլոր պատժամիջոցները, եւ Իրանն էլ իր մշակած յատուկ մեխանիզմներով ստուգի համաձայնագրին նրանց հաւատարմութեան  ճշտգրտութիւնը»,- յստակեցրել է այաթ. Խամենէին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։