Հա

Քաղաքական

08/02/2021 - 09:50

«Իրանը եւ Ռուսաստանը ունեն բազմաթիւ ընդհանրութիւններ». Ղալիբաֆ

Իրանի եւ Ռուսաստանի միջեւ յարաբերութիւնները պէտք է նոր մակարդակի բարձրացնել՝ ամրապնդելով գործընկերական կայուն եւ չընդհատւող կապերը: 

«alikonline.ir» - Իրանի եւ Ռուսաստանի միջեւ յարաբերութիւնները պէտք է նոր մակարդակի բարձրացնել՝ ամրապնդելով գործընկերական կայուն եւ չընդհատւող կապերը: Այս մասին իրանցի գործարարների հետ հանդիպման ընթացքում յայտարարել է՝ աշխատանքային այցով Մոսկւայում գտնւող Իսլ. խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը. հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Նշելով, որ Իրանը եւ Ռուսաստանը ունեն տարածաշրջանային, միջազգային եւ այլ հարցերի ընդհանրութիւններ, Ղալիբաֆը՝ յաւելել է, որ երկու երկրները ունեն նաեւ ընդհանուր տեսակէտներ որոշ համատեղ օրակարգային հարցերի առնչութեամբ:

«Երկու երկրների միջեւ առկայ ընդհանրութիւնների ընդգծմամբ կարող ենք չէզոքացնել թուլութիւնները»,- նշել է նա՝ շեշտելով, որ նա իր այցի ընթացքում, վերահաստատելու է, որ միջազգային զարգացումները չեն կարող ազդել Իրանի եւ Ռուսատանի յարաբերութիւնների վրայ:

«Մենք նաեւ վստահութիւն ենք յայտնելու Իրանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային յարաբերութիւնների հետագայ խորացման հարցում»,- յստակեցրել է նա:

Նա նաեւ աւելացրել է, որ Իրանը գտնւում է տնտեսական պատերազմի պայմաններում եւ բոլոր պատասխանատուները պէտք է անեն ամէն ինչ դիմակայելու դժւարութիւնները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։