Հա

Քաղաքական

08/02/2021 - 13:20

«Իսլամական յեղափոխութեան շնորհիւ երկում արտադրւում է 800 պաշտպանական արտադրանք». ՊՆ

Յեղափոխութիւնից առաջ երկրում արտադրւում էր 30 պաշտպանական արտադրանք, որոնք կախւած էին արտասահմանեան երկրներից եւ հնարաւոր չէր արդիականացնել եւ օպտիմալացնել դրանք, բայց այսօր յեղափոխութեան եւ տեղական գիտնականների ջանքերի շնորհիւ այս թիւը հասել է 800 արտադրանքի:

«alikonline.ir» - Յեղափոխութիւնից առաջ երկրում արտադրւում էր 30 պաշտպանական արտադրանք, որոնք կախւած էին արտասահմանեան երկրներից եւ հնարաւոր չէր արդիականացնել եւ օպտիմալացնել դրանք, բայց այսօր յեղափոխութեան եւ տեղական գիտնականների ջանքերի շնորհիւ այս թիւը հասել է 800 արտադրանքի: Այս մասին Ղազւին նահանգի վարչական խորհրդի նիստի ընթացքում յայտարարել է պաշտպանութեան նախարար, գեներալ-մայոր Ամիր Հաթամին. հաղորդում է ԻՌՆԱ-ն: 

«Այսօր մենք հասել ենք պաշտպանական անկախութեանը եւ ռազմական զսպմանը, ինչը տնտեսական անկախութեան հիմքն է: Իսլամական Հանրապետութեան պաշտպանական դոկտրինը ակտիւ պաշտպանական կանխարգելումն է, եւ որտեղ էլ որ սպառնալիք ստեղծւի երկրի համար, ԶՈՒ-ն կը վիժեցնի դա հէնց սաղմնային վիճակում»,- ասել է գեներալը՝ յաւելելով, որ տարածաշրջանի անվտանգութիւնը պէտք է ապահովեն ոչ թէ նրանք, ովքեր եկել են աշխարհի միւս կողմից, այլ տարածաշրջանի երկրները: 

«Թշնամին ուզում է, որ մենք զէնք ու պաշտպանական կարողութիւններ չունենանք, որպէսզի ամէն անգամ, երբ ցանկանայ Իսլամական Հանրապետութեանը սպառնայ եւ իրականացնի իր սպառնալիքները: Դա տեղի չի ունենայ, եւ մենք միշտ ձգտելու ենք ուժեղացնել երկրի պաշտպանութիւնը, եւ այդ հարցը որեւէ մէկին չի առնչւում»,- յստակեցրել է նախարարը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։