Հա

Քաղաքական

09/02/2021 - 13:00

«Պատւաստումը մարդկանց պահանջներից եւ մտահոգութիւններից մէկն էր»․ Նախագահ Ռոհանի

Ֆաջրի տասնօրեակի առիթով եւ Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 42-ամեակի նախօրէին Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին տեսակապի միջոցով շահագործման է յանձնել հանրապետական նշանակութեան 6 կարեւոր ջրային եւ էլեկտրական արդիւնաբերութեան ոլորտի նախագծեր, ինչպէս նաեւ նահանգային նշանակութեան 224 մարզական օբիեկտներ:

«alikonline.ir» - Ֆաջրի տասնօրեակի առիթով եւ Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 42-ամեակի նախօրէին Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին տեսակապի միջոցով շահագործման է յանձնել հանրապետական նշանակութեան 6 կարեւոր ջրային եւ էլեկտրական արդիւնաբերութեան ոլորտի նախագծեր, ինչպէս նաեւ նահանգային նշանակութեան 224 մարզական օբիեկտներ. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Իր ելոյթի ընթացքում Նախագահն անդրադառնալով այսօր երկրում մեկնարկած կորոնավիրուսի դէմ պատւաստման աշխատանքին՝ նշել է, որ դա ժողովրդի պահանջներից եւ գլխաւոր մտահոգութիւններից մէկն էր:

Ողջունելով այն փաստը, որ առողջապահութեան նախարարի որոշմամբ առաջին պատւաստումն ընդունել է նրա որդին, Նախագահն ասել է. «Առողջապահութեան նախարարը պատւաստումը սկսեց իր որդուց, որպէսզի մարդիկ համոզւեն, որ համավարակի դէմ ձեռնարկւած միջոցները հիմնւած են մասնագիտացւած եւ գիտական ​​ծրագրերի վրայ»: «Մարդկանց կեանքն ու առողջութիւնը մեզ համար ամենակարեւոր խնդիրներն են, եւ բոլոր պատասխանատուները պատրաստ են առաջնագծում լինել, որտեղ առկայ է անհանգստութեան եւ վտանգի զգացում, որպէսզի բոլորը իմանան, որ չուսումնասիրւած եւ չհաշւարկւած ծրագրեր չեն ձեռնարկւում ժողովրդի համար»,- յստակեցրել է դոկտ. Ռոհանին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։