Հա

Քաղաքական

13/02/2021 - 13:25

Նախագահ Ռոհանիի հասցէին վիրաւորանքներ հնչեցրած անձանց ինքնութիւնը բացայայտման գործով հետաքնութիւն կանցկացւի

Սպահանում, Իսլ. յեղափոխութեան 42-ամեակին նւիրւած երթի ընթացքում Նախագահ Ռոհանիի հասցէին վիրաւորանքներ հնչեցրած եւ հասարակական կարգը խանգարած անձանց ինքնութիւնը բացայայտման գործով, Սպահան քաղաքի գլխաւոր դատախազ Ալի Էսֆահանին համապատասխան հետաքննութեան իրականացման հրաման է ստորագրել:

«alikonline.ir» - Սպահանում, Իսլ. յեղափոխութեան 42-ամեակին նւիրւած երթի ընթացքում Նախագահ Ռոհանիի հասցէին վիրաւորանքներ հնչեցրած եւ հասարակական կարգը խանգարած անձանց ինքնութիւնը բացայայտման գործով, Սպահան քաղաքի գլխաւոր դատախազ Ալի Էսֆահանին համապատասխան հետաքննութեան իրականացման հրաման է ստորագրել. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Պետական ինստիտուտի թիրախաւորման, եւ հասարակութեանը պառակտելուն ուղղւած գործողութիւնների չէզոքացման նպատակով, միջադէպի բոլոր մեղաւորները եւ կազմակերպիչները պատասխանատւութեան պէտք է ենթարկւեն»,- յստակցրել է Էսֆահանին՝ շեշտելով պետական կառավարման ինստիտուտների պաշտպանւածութեան եւ պետական մարմինների շահերի ապահովման եւ անառիկութեան երաշխաւորման հրաժեշտութիւնը:

Նա նաեւ յաւելել է, որ դատախազութիւնը հեռու է ցանկացած ներկուսակցական եւ անձնական շահերից եւ կարեւորում է երկրում օրէնքի գերակայութեան պահպանումը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։