Հա

Քաղաքական

13/02/2021 - 13:40

«Մի քանի քաղաքների կամիր գօտում յայտնւելը համավարակի չորրորդ ալիքի սկզբի նախազգուշացումն է». Նախագահ Ռոհանի

Մի քանի քաղաքների կարմիր գօտում յայտնւելը համավարակի չորրորդ ալիքի սկզբի նախազգուշացումն է: Այս մասին այսօր՝ փետրւարի 13-ին Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Մի քանի քաղաքների կարմիր գօտում յայտնւելը համավարակի չորրորդ ալիքի սկզբի նախազգուշացումն է: Այս մասին այսօր՝ փետրւարի 13-ին Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Անդրադառնալով համավարակի դէմ պայքարի միջոցներին, Նախագահը նշել է, որ դեռեւս չկայ աւելի արդիւնաւէտ միջոց, քան երթեւեկութիւնների եւ հաւաքոյթների սահմանափակումը, անձնական հիգիենայի կանոնների եւ սոցիալական հեռաւորութեան պահպանումը՝ շեշտելով, որ դրան զուգահեռ անհրաժեշտ է կազմակերպել նաեւ պատւաստման գործընթացը:

Դոկտ. Ռոհանին կարեւորել է նաեւ արտասահմանից երկիր մուտք գործող անձանց նկատմամբ առողջապահական խիստ վերահսկողութեան սահմանման անհրաժեշտութիւնը. «Մարդիկ ուզեն, թէ չուզեն, բոլորը պէտք է գիտակցեն, որ իւրաքանչիւր ոք, ով մուտք է գործում այս երկիր, ստիպւած է ենթարկւելու առողջապական լուրջ վերահսկման, եւ եթէ ինչ-որ մէկը վարակւած է, կարանտինի կանոնները նրա նկատմամբ պէտք է կիրառւեն»,- ասել է նա՝ յաւելելով, որ բոլորը պէտք է համագործակցեն, որպէսզի հնարաւոր լինի կանխել համավարակի չորրորդ ալիքի բռնկումը:

Նշելով, որ անցեալ շաբաթ երկրում չկային կարմիր գօտում յայտնւած քաղաքներ, Հանրապետռութեան նախագահն ասել է. «Այդուհանդերձ, այսօր Խուզեստանում մի քանի քաղաքներ յայտնւեցին կարմիր գօտում, եւ այլ շրջանների մի քանի քաղաքներ կարգավիճակը եւս դեղինից փոխւեց նարնջագոյնի, իսկ սա նախազգուշացնում է համավարակի չորրորդ ալիքի բռնկման մասին»:

«Մենք պէտք է հետեւենք համավարակի բռնկման արդիւնքում մեզ պարտադրւած նոր կենսակերպին, գոնէ մինչ յաջորդ տարի, որպէսզի 1400 թւականին սկսենք աւելի յաջող տարի»,- եզրակացրել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։