Հա

Քաղաքական

14/02/2021 - 13:20

«Պետական բիւջէի օրինագծի հաստատման գործընթացի երկարագձումը կարող է վնասել ժողովրդի կենցաղին». Նախագահ Ռոհանի

Պետական բիւջէի օրինագծի հաստատման գործընթացի երկարագձումը կարող է վնասել ժողովրդի կենցաղին: Այս մասին՝ այսօր փետրւարի 14-ին, տնտեսական համակարգող յանձնաժողովի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Պետական բիւջէի օրինագծի հաստատման գործընթացի երկարագձումը կարող է վնասել ժողովրդի կենցաղին: Այս մասին՝ այսօր փետրւարի 14-ին, տնտեսական համակարգող յանձնաժողովի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նշելով, որ պէտք է հեռու մնալ ժողովրդի կենսամակարդակին վնաս հասցնող ցանկացած գործողութիւնից Նախագահ Ռոհանին՝ յաւելել է. «Բիւջէի նախագծի շտկումներն իրականացւել է երկրի ներկայ պայմանների եւ պահանջների հիման վրայ՝ փորձագէտների եւ տնտեսագէտների գնահատականները, եւ կարծիքները հաշւի առնելով»:

Ըստ դոկտ. Ռոհանիի՝ բիւջէի նախագծի քաղաքականացմանը միտւած քայլերը կարող է խաթարել տնտեսութեան կայուն զարգացման բնականոն ընթացքը եւ վնասել ժողովրդի հիմնարար իրաւունքների ապահովմանը:

Նիստի ընթացքում Իրանի ծրագրերի եւ բիւջէի կազմակերպութեան ղեկավարը Նախագահ Ռոհանիին է ներկայացրել է նախագծի փոփոխութիւնները նշելով, որ նոր նախագծի կազմման հարցում պահպանւել է նախկինում ճշտւած ընդհանուր քաղաքականութիւնը, բովանդակութիւնը եւ, խոշոր հաշւով՝ տրամաբանութիւնը:

Հանրապետութեան նախագահն էլ իր հերթին՝ դիտարկելով նոր նախագիծը նշել է, որ ճգնաժամային իրավիճակներից խուսափելու համար անհրաժեշտ է ապահովել բիւջէի նախագծի շուտափոյթ հաստատումը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։